7.ԽՆԴՐԱՆՔ. ՀՈՐԴՈՐ.
ԱՀԱԶԱՆԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
Կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր այս կամ այն կերպ առնչվել են ոստիականության հետ բախումներին, և բոլոր նրանց, ովքեր ձերբակալվել, հալածվել, հետապնդվել, խոշտանգվել կամ ծեծվել են, առավել ևս առընչվել են վարչական տուգանքների, կամ կալանքի տակ է դրվել սեփական գույքի ազատ տնօրինումը` ակտիվորեն սկսել դատական պրոցեսներ. նախ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դատական ընթացքով, հետո Եվրոդատարանի: Մենք չպետք է արդարանանք, այլ մենք պետք է մեղադրենք: Երբ մենք նման վայրագությանը չենք խոչընդոտում , ակամայից դառնում ենք հանցակից: Բավակա՛ն է արդարանանք մեր չարածների համար: Բավակա՛ն է աշխարհին ներկայանանք ծեծվողի, խեղճի, ճնշվածի կամ պարտվողի դիրքերից: Ողորմելի ներկայանալը ինքնին մեղք է:
Մենք Պարտավոր ենք դա անել, ոչ միայն արդարության պահանջի, այլ մեր երկրում Օրենքի գերակայությունն ամրագրելու և քաղաքական հալածանքներին վերջ դնելու համար, մեր ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈւ, ԽԱՂԱՂ և ԱՊԱՀՈՎ ԿՅԱՆՔ ունենալու համար :
Քաղաքացիական արժանապատվությամբ էլ կարող ենք դառնալ քաղաքակրթության ներդաշնակ ամբողջականության մեկ միավորը:
Այլապես իզուր է մեր Պայքարը, իզուր են իմ Եղբայրները հացադուլ անում կամ իզուր ոտքի չեն կանգնում, ավելին` իզուր են նստած:
ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ԱԶԱՏ Է ՍՏԵՂԾԵԼ: ՈւՐԵՄՆ ՄԵՆՔ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ՏԵՐ ԼԻՆԵԼՈւ ՏՐՎԱԾ ՇՆՈՐՀԻՆ ԵՎ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՄԵՐ ԻՐԱՎՈւՆՔՆԵՐԻՆ:
Այսպես էլ շարունակվել չի կարող: Կամ պարտվում ենք ու Հայաստան չի լինում, կամ սրանց հախից ազգովի ենք գալիս: Ուրիշ ելք չկա:
Գայանե Մարտիրոսեան
“Կանայք հանուն խաղաղությանհ/կ նախագահ
shakti1080@gmail.com
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
.6.
21.10.2008թ.
Ռուսաստանի Դաշնութան մեծարգո նախագահ Դմիտրի Մեդվեդևին
ՈՒղերձ
“ճանաչում ես հակառակորդին և ճանաչում ես ինքդ քեզ`հաղթանակը քոնն է, ճանաչում ես ինքդ քեզ իսկ նրան ոչ, մեկ անգամ կհաղթես, իսկ հաջորդ անգամ կպարտվես, չես ճանաչում ոչ քեզ ոչ նրան` մշտապես տանուլ կտաս”
Սուն Ցզի
ԼՂՀ-ն 17 տարի սպասում է միջազգային հանրության ճանաչմանը: Արդեն պարզ է, որ հարցը լուծվելու է այս տարի, և հարցը լուծվելու է հաշվի առնելով իրողությունները, այն է` Արցախը ինքնավար կճանաչվի կամ կմիանա Հայաստանին: Սա ձախողել կարող է ագահությունն և անհարկի շահամոլությունը, որից զերծ չեն հակաժողովրդավարակն վարչակազմները: Մի ժամանակ տարածաշրջանային զորավոր երկրների և գերտերությունների միջև Կովկասն առևտրի առարկա դարձավ, որի մասին հիշողությունը դառնացրել է մարդկանց և այսօր դարձել է լուրջ խոչընդոտ միջազգային հարաբերություններում:
Օգոստոսյան պատերազմից հետո Կովկասում նոր պատերազմ սանձազերծելը կործանարար հետևանքներ ունենալուց բացի սպառնալիք է նաև աշխարհի և մյուս ժողովրդների անվտանգության համար: Հակառակը` կովկասյան, մասնավորապես` հայ և ադրբեջանցի ժողովուրդներին հաշտեցնելու առաքելությունը մարդասիրական և խաղաղասիրական նշանակություն ունի, սակայն խաղաղությունը կովկասյան տանը կարևորվում է աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում, այսինքն համաշխարհային նշանակություն ունի: Համընդհանուր բարեկեցության և երջանկության գլոբալ զարգացման նպատակը պարտավորեցնում է բոլորիս: Ըստ այդմ մեծ պատասխանատվություն է ընկած ինչպես Հայաստանի, Ադրբեջանի, ԼՂՀ նախագահների, այնպես էլ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրամիության անդամ երկրների, ինչպես նաև, Իրանի, Թուրքիայի, Վրաստանի ղեկավարների վրա
Ձեր երկրի անունը կարող է պսակվել փառքով, որպես Ղարաբաղում կայունության- խաղաղության-ժողովրդավարության հաստատման, և հայ ժողովրդի երկու հատվածների իրավական ամրագրման գործում նշանակալի ավանդ ներդնողի:
Մենք ընդհանրություններ ունենք, թե մշակույթում, թե տնտեսական հետաքրքրութուների մեջ:
.5.
23.09.2008
ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան
Տիկին Մարի Յովանովիչին
Հարգելի Տիկին Մարի Յովանովիչ
Խիստ ուրախալի է, որ տեւական դադարից հետո Ամերիկայի միացյալ նահանգները դարձյալ բարձր մակարդակով ներկա է Հայաստանի Հանրապետությունում: Մեր երկու ժողովուրդների բարեկամության եւ գործընկերության ավանդույթները թելադրում են սերտ համագործակցություն քաղաքական-ռազմական-տնտեսական հարցերում, ինչպես նաեւ, խաղաղության պաշտպանության հարցերում:
Ցավոք այսօր Մեր Հայրենիքում եւ Հարավային Կովկասում լուրջ խնդիրներ ունենք: Քաղբանտարկյալների առկայությունը, քաղաքացիական ազատությունների, մարդու իրավունքների պաշտպանության բացակայությունը եւ ժողովրդավարությունն ընդհանրապես անհամատեղելի են: Սուվերենության եւ Ազգային ինքորոշման իրավունքի շուրջ տարածքային եւ մշակութաբանական վեճերը արդյունքում վտանգավոր միտումներ են զարգանում: Նկատի ունենալով այս եւ հաշվի առնելով, որ մեր կազմակերպության գլխավոր նպատակն է խաղաղությունը` մենք կարեւորում ենք պայքարը անհանդուրժողականության բոլոր դրսեւորումների դեմ:
Մաղթում ենք Ձեզ բեղմնավոր գործունեություն ի նպաստ Մեր երկու հասարակությունների բարեկեցությանը եւ ի նպաստ կատարյալ խաղաղության հաստատմանը` տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում: Մենք Ձեր դաշնակիցն ենք, Ձեր բարի նախաձեռնություններում:
Աստված պահպանի Հայաստանն ու Ամերիկան:
05.10.2008
Բաց նամակ ոչընտիր, ոչ լեգիտիմ Սերժ Սարգսյանին
Ներկա քաղաքական ճգնաժամի և սրված իրավիճակի պայմաններում, երբ հասարակության մեծ մասը չի ընդունում քեզ, մեղադրում է մարտի 1-ի ոճրագործության մեջ, ամեն ինչ անում ես, որ աշխարհի աչքին թոզ փչեք, իբրև թե ժողովրդավար երկիր ենք: Այս ամբողջի ետևում շատ դժվար է չտեսնել հասունացող պատերազմի վտանգը: Ամենավտանգավորը նա է, որ չես կարողանում ոչ միայն լուծել ԼՂՀ-ի հարցը, այլ դիմում ես օգնության քո ՙվաղեմի բարեկամ՚ Գյուլին, որը անշուշտ ոչ միայն ֆուտբոլի համար ընդունեց հրավերքը, այլ նաև միավոր տանելն էր նպատակը: Նա նաև մյուս առումներով լուծելու է իր Պետությանը առընչվող մի շարք հարցեր, թե Եվրոպական երկրների հետ, թե տարածաշրջանային հարաբերություններում: Իսկ դու ի±նչ ես անում, թեկուզ քեզ անշան թվացող ու գրպանդ լցնելու մոլուցքով սուտ բարեկամություն հաստատելուց զատ: Ոչ միայն չես կարողանում լուծել Ղարաբաղի հարցը, այլ ավելի վտանգում ես նաև Հայաստանի անկախությունը, մղելով հայ ժողովրդին դեպի նոր Ազատության պայքար:
Իսկ ի±նչ ներդրումների մասին կարող է լինել խոսքը, քանի դեռ կարգավորման որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և Խաղաղություն չի հաստատվել ամբողջ տարածաշրջանում: Իսկ եթե մի բան տակով ես արել մեր ձեռքից չես պրծնի:
Արկածախնդի°ր, պատերազմ սկսելու իրավունք չունե°ս: Տարածաշրջանում կարևոր-արժանի դիրք զաբղեցնող հայ ժողովուրդի նկատմաբ նման կործանարար սխալ չանես: Ժողովուրդն ու պատմությունը 3000 տարի քեզ չեն ներելու:
Դու ազգային շահի և ժողովրդի հետ կապ չունես: Դու մեզ օտար ես: Պետք է հեռանաս, և որ ամենակարևորն է ճամպրուկիդ մեջ տեղավորիր այն բոլոր օտարներին, որոնք խանգարում են մեզ ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊՐԵԼՈՒՆ:
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՋԱՀԱԿԻՐՆԵՐ
քաղաքական նախաձեռնության նախագահ`
Գայանե Մարտիրոսեան
.4.
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ
ՋԱՀԱԿԻՐՆԵՐԸ
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ
Վերջին 9-ը ամիսները մեզ ցույց են տվել, որ ամեն գործ ունի իր սկիզբն ու զարգացումը, որին հետևում է նաև ավարտը: Ավարտին ու հաստատապես հաղթանակին հասնելու համար մեզնից պահանջվում է համախմբվել և համակարգված աշխատել: Մեր կողմից ընտրված և այս պահին օրհասական խնդիրների լուծման համար Հայաստանի առայժմ միակ առաջնորդ` Լևոն Տեր-Պետրոսյանը 2-րդ կոնգրեսում առաջարկեց վերանվանել համաժողովրդական շարժումն ու ստեղծել Հայ Ազգային Կոնգրես:
Ուրեմն մեր խնդիրները շատ են ու գրեթե բոլորն էլ հրատապ, բայց այս բոլոր խնդիրներից առաջնայինը արտահերթ ընտրություններն են, և այդ գործընթացներին առավել հստակ աշխատանք ու կամք դրսևորելը նշանակում է արագացնել ու մոտեցնել ավարտին մեր բոլորի հաղթանակը:
”Կանայք հանուն խաղաղության” հ/կ-ն դեռ մայիսի
6-ին իրեն I-ը հռչակել էր Կոնգրեսի մաս:
Բոլոր աշխատանքները առավել համակարգված կատարելու համար համախմբումն օրհասական է և առաջնային: Ուստի խնդրում եմ վճռական կամք ու ջանք դնել Կոնգրեսի կայացմանն ու ամրապնդմանը:
Մեր վերջին համագումարի ժամանակ ստեղծվեց քաղաքական խնդիրներին առընչվող խորհրդատվական մի կառույց, որը անվանվեց ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՋԱՀԱԿԻՐՆԵՐ:
15.06.2008 կազմակերպության կազմի, խորհրդի և նախագահի միաձայն որոշմամբ հաստատվեց և հռչակվեց ԿՈՆԳՐԵՍԻ անբաժան մաս:
ԿՀԽ խորհուրդ եւ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՋԱՀԱԿԻՐՆԵՐ
նախագահ` Գայանե Մարտիրոսյան
E:mail shakti1080@gmail.com
dayati_jak@mail.ru
.3.
Առաջարկ
06.05.2008
ԿՈՆԳՐԵՍԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
• Ինչպես կուսակցություւները, այնպես էլ Հասարակական կազմակերպություւները, նախաձեռնող խմբերը և անհատները / որոնք ոչ մի կուսակցության չեն պատկանում/ պետք է կազմեն 1 ընդհանուր Հասարակական Դաշինք, որը ըստ էության հասարակական կազմակերպությունների դաշինք է:
• Քաղաքական խորհուրդը ձևավորվում է ըստ էության կուսակցություններից և ունենում ներկայացուցիչ Գործադիր մարմնում / Շտաբ/:
• Հասարակական խորհրդի դաշինքը նույնպես ունենում է ներկայացուցիչ Գործադիր մարմնում / Շտաբ/:
• Կուսակցություւների և Հ/Կ-ների խորհուրդը կամ դաշինքը ունենում է 1 ներկայացուցիչ Գործադիր մարմնում:
• Խորհուրդը /3 կամ 5 հոգանոց / ընտրում է 1 ներկայացուցիչ, որը Գործադիր մարմնի մասն է կազմում:
• Նույն խողովակներով ներկայացվում են կատարողներն ու կատարողակաները: քաղաքական հարցերին վերաբերող առաջարկները ներկայացնում է Քաղաքական Խորհուրդը, իսկ հասարակական հարցերին վերաբերող առաջարկները ներկայացնում է Հասարակական Դաշինքը:
• Այս երկու Պալատները ունենում են որոշումներ կայացնելու հնարավորություն: Որոշումները կայացնելուց հետո ներկայացուցչի միջոցով ներկայացնում Գործադիր մարմնին, որտեղ քննարկվում է, տեսքի է բերվում, ծրագրի առաջարկ դառնում: Գործադիր մարմնի քննարկմանը կարող են ներկա գտնվել և Քաղաքական Խորհուրդ և Հասարակական Դաշինքի ներկայացուցիչները միաժամանակ:
• Քննարկված առաջարկը ծրագիր դարձած ներկայացվում է ՀԱԿ-ի նախագահին` Լևոն Տեր- Պետրոսյանին: Ծրագիրը հաստատվելուց հետո, նույն հերթականությամբ ետ է գալիս արդեն հանձնարարականի տեսքով: Երկու Պալատները Գործադիր մարմնի հետ քննարկում են աշխատանքները,համապատասխանաբար հաշվի առնվում ռեսուրսները և բաշխվում ըստ աշխատանքների:
Սա կնպաստի առավել համակարգված, հաշվարկված, համաձայնեցված աշխատանքների: Արդյունքում կունենանք բազմաշերտ, վերահսկելի, և որ ամենակարևորն է անխոցելի մի կառույց:
“Կանայք հանուն խաղաղության” հ/կ-ն իրեն հռչակում է ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ մաս:
09.05.2008 .2.
ՀԱՂԹԵԼՈՒ ՊԱՅՄԱՆ
Սերն ու Պարտքի զգացումն առ Հայրենիք արդեն մեզ միացրել է:
Խաղաղության Բանալին գտնված է: Այն մեր ձեռքերում է:
Իսկ Ազգային Կոնգրեսի մաս կազմելը, մեր ազգային միակ և հասուն խոհեմ արարքը կլինի և մեր բոլորիս միակամ լինելը կկարևորվի, թե ազգային շահերը պաշտպանելու գործում, թե հողային տարածքների առումով, թե գաղափարապես , և թե որպես ինքնուրույն ազգ, որն ունի յուրօրինակ և ինքնատիպ տեսակ` որը պատմության մեջ կմնա իր ձևի և բովանդակության մեջ յուրօրինակ, միևնույն ժամանակ իր տեսակետները թելադրող և ստեղծարար տեսակ:
Բոլոր այն հասարակական կազմակերպությունները, որոնք այսպես կամ այնպես սատարում են գործող վարչախմբի դեմ կիրադվող գործողություններին` խնդրում ենք որպես Ազատ քաղաքացիներ միանալ և ստեղծել հասարակական խորհուրդ, որն ավելի կարագացնի ազգային իդեալի շուտափույթ իրականացմանը և հաղթանակը կդառձնի լիարժեք:
Ինչպես Հ/Կ-ներին, այնպես էլ բոլոր անհատներին (որոնք չեն պատկանում ոչ մեկ կուսակցուցյան և որևէ կառույցի) նույնպես կարող են ներգրավվել այս դաշինքի կազմում, որտեղ ազատ կամքն ու առաջարկը խրախուսվում է :
Հղումը կարևոր է: Սիրով սպասում եմ ձեր խոսքին: Շնորհակալ ենք
.1.
08.03.2008
ՀՀ տարածքում այժմ գործող ԴԵՍՊԱՆԱՏՆԵՐԻՆ
ՄԱՐՏԻ ՄԵԿԻ ՍՊԱՆԴ թե …
ՀՀ փետրվարի 19-ին նախագահական ընտրությունները կեղծելու և ԵԱՀԿ դիտորդների անտարբեր գնահատականի արդյունքում փետրվարի 20-ից, անարդարությունների հետ չհաշտվող քաղաքացիների մասնակցությամբ ի նշան բողոքի գիշեր-ցերեկ խաղաղ միջոցառումներ էին կազմակերպվում, որոնք ընդատվեցին մարտի 1-ի լուսաբացի 6:10-ին` երբ ցուցարարները խաղաղ քնած էին իրենց վրաններում: Բոլորը հանիրավի տեղահան արվեցին իրենց “տներից”, իսկ ընդվզողները մահակներով ծեծի ենթարկվեցին կապույտ համազգեստավոր, դիմակավորված ոստիկանության և զինվորականների կողմից: Մինչև 7:30-ը արագ լվացվեցին Ազատության հրապարակի արյան հետքերը և աղբահավաք 2 մեքենաներով աղբի վերածված նստացույցի վրանները 10:30-ին թափվեցին Ֆրանսիական և Ռուսական դեսպանատների մոտ հավաքված ժողովրդի առջև: Դաժան ջարդից ցնցված քաղաքացիները իրենց բողոք-նամակներով փորձեցին միջազգային հանրության ուշադրությունը սևեռել ժողովրդականությունը կորցրաց իշխանության ապակայունացնող գործողությունների վրա, որոնք իրենց գագաթնակետին հասան երեկոյան: Ժամը 22:30-ին գործող նախագահի կողմից հայտարարվեց արտակարգ դրություն, որից հետո սկսվեց բախումը իշխանության ապօրինություններից ցնցված ժողովրդի և ոստիկանության միջև: Հաջորդող օրերին իրականացվեցին քաղաքական գործիչների ձերբակալություններ և խուզարկություններ: Իսկ մարտի 4-ին խախտվեց զինադադարը ԼՂՀ Մարտակերտի շրջանի դիրքերում: Արտակարգ դրության այսօրինակ զարգացումները վտանգում են ոչ միայն Անկախության և Ժողովրդավարության ձեռքբերումները, այլև Խաղաղությունը պետական սահմաններում և մեր հոգիներում: Կոչ ենք անում իշխանություններին, ընդդիմությանը և միջազգային հանրությանը հնարավոր բոլոր միջոցներով դադարեցնել արտակարգ իրավիճակը, դադարացնել քաղաքական հալածանքները և վերականգնել այդքան թանկ գնով ձեռք բերված Խաղաղությունը մեր Հայրենիքում: Հակառակ դեպքում անիմաստ և կեղծ են դառնում Ժողովրդավարության, Ազատության և Խաղաղության սկզբունքների պաշտպանությանն ուղղված ձեր բոլոր ջանքերը:
“ԿԱՆԱՅՔ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ”
Հասարակական կազմակերպության նախագահ`
Գայանե Մարտիրոսյան
08.03.2008
Ք.Երևան