Posted by: Gayane Martirosyan on: 06/02/2010
Ինչո՞ւ ենք մենք մեզ հայ անվանում, իսկ ամբողջ աշխարհը արմեն: Մեր երկիրը նույնպես բոլորն անվանում են Արմենիա, իսկ մենք `Հայաստան: Ինչո՞ւ է այդպես: Արմեն-հայասա-հայ և այլն Ասում են մենք մի ժամանակ լավն ենք եղել, իսկ հիմա չարացել ենք: Կամ ասում են մենք թատրոն ենք ունեցել, լավ երաժշտություն, իսկ հիմա ոչ: Կամ մենք հին ենք ու ամեն ինչում ել առաջնային ենք եղել, իսկ հիմա ոչ: Իսկ այդ ինչպե՞ս է, որ նախկինում լավն ենք եղել, իսկ հիմա ոչ: Եվ ինչպես Վ.Սարոյանն է ասում. «Ինչ որ մի բան ինչ որ տեղ սխալ է»: Այդ առիթով մի բան պատմեմ… Ամառային մի գեղեցիկ օր: Ես ու տղաս զվարճանում էինք Սևանա լճի գեղեցկությամբ: հետո տղաս մտավ ջուրը լողալով հեռացավ, բայց քիչ անց առագ- արագ ետ եկավ, այս անգամ ափեզրով և աղաղակեց: -Մայրի՛ կ, այտեղ բաց գույնի նեգրեր կան: Ծիծաղելով իմացա որ կողմն են ու մոտեցանք: Տեսանք օտարերկրացիների մի խումբ, որոնց մեջ նկատելի էին բաց գույնի նեգրերը` ուսանող հնդիկները: Տղաս այդքան ուրախ էր, նրանց շրջանակում, ասում էր. – ինչ լավ մարդիկ են: Ուրախ ու մարդամոտ: Հետո ես էլ ծանոթացա: Նրանք բազմաթիվ արկածներով լի պատմություններ էին պատմում: Ասում էին որ ամենաշատը զարմանում են, որ հայ տղաները իրենց օտար լինելը նկատելով ծաղրում են ու հարցնում, -Ապե,՛ հայ ես: Իրենքէլ բազմաթիվ անախորժությունների մեջ ընկնելով սկսել էին ասել. –Այո,՛ հայ ենք: Կարծելով դրանով կռիվներից կպրծնեն: Բայց դրանով էլ չեն ազատվել, այս անգամ թե, -մաքու՞ր հայ ես: Ու հիմա պլշած աչքերով ինձ են նայում ու իրենց համար դժվար հայերենով հարցնում,- Մաքխուր հայը ո՞րն է: Ինճի՞ կեկտոդ հայ էլ է լինում: Մի քանի օր մտերմանալուց հետո , նրանք տեսան, որ լավ մարդիկ էլ են ինում և միայն վնաս հասցնողներից չենք և երբ մի փոքր վստահություն էինք շահել նրանց կողմից, ավելի ջերմություն ու հարգանք զգալով սկսեցին իրենց երկրի հրաշքներից , սրբավայրերից պատմել… Իսկ մի օր, երբ իմ տուն հրավիրեցի, ավելի զարմացան, որ շատ նմանություն գտան մեր տան նիստ ու կացին, հետո էլ իմացան, թե որքան բան գիտենք իրենց իսկ մշակույթից: Ավելի ջերմություն զգալով և մի քանի անգամ ներողություն խնդրելով ասացին , որ ուզում են շատ կարևոր բան ասել: Ճիշտն ասած զգալով իրենց չափից ավելի զգուշությունը, անհանգստացա, թե չլինի մի բան այնպես չեմ արել: Հետո ճշտեցի որ ոչ: Հանգիստ զգալով իրենց ու վստահանալով որ վատ չեմ զգա, ասացին մի բան կա որ ոչ մի տեղաբնակ, այսինքն ոչ մի Հայաստանցու մտքով չի անցնի… Կարճ ասած ասացին,- հայ բառը սանսկրիտով, անգամ հինդու լեզվով նշանակում է …անեծք: Իրար նայեցինք ու քարացանք: Օրինակներ էլ բերեցին, թե երբ իրենց մայրիկները կամ մեծ կանայք մի բանից նեղվում են ասում են,- այ հայ լինես դու հա; կամ հայ ես եղել , այսինքն հիվանացել ես: Ու ես քարացա, տեղումս մնացի լուռ, մտահոգ: Իրենք էլ վատ զգացին բայց դե… ճշմարտությունից ուր պիտի փախչես: : “Այ քեզ զարմանք” մտածեցի և արագ-արագ մտաբերեցի մեր ազգի անցած ճանապարհը, փշոտ ու դառը, միևնույն ժամանակ 1946 թվականին Տաճկաստանից Հայաստան գաղթած մեծ մորս` տատիկիս խոսքը. “Ոնց որ անիծված լինի էս ազգը, գրեթե ուր գնում է հաջողության է հասնում, իսկ իր տանը, մայր հողում միայն տառապանք ու դառնություն”: Ուսերս թոթվեցի ու ճշմարտությանը հանձնվեցի: Քիչ անց սեղան քցեցինք միասին ու սկսեցինք համտեսել Աստծո տված բարիքները: Պատմություններ պատմեցինք ու մշակույթների նմանություններ գտնելու փորձեր արեցինք: Հետո, երբ նրանց ասացի որ Արմենիայում կա երկու Բհագավան գյուղ և մի քանի «թուխ մանուկ» անվամբ հին եկեղեցիներ, որոնք այսօր մատուռ են դարձել, շատ զարմացան ու ասացին. Այո դուք ու արաբները առաջ մեզ նման եք եղել: Այդ օրվանից հետո փորձեցի մեր ժողովրդի անցածը հիշել: Դարեր շարունակ մենք ինքներս մեզ կոդավորել ենք , հայ ասելով միշտ պահել անեծքի տակ, իսկ աշխարհը մեզ արմեն է ասում: Օտարերկրյա մեր ազգակիցներն էլ, ասում են , թե երբ հայաստանցի ենք տեսնում մի տեսակ խղճահարություն ու ցավ ենք ապրում: Ինչու՞ է այդպես: Սրանից մոտ 5500 տարի առաջ մեր մոլորակը մտել է նոր փուլ: Դրանից առաջ եղել է մի մեծ թագավորություն,: Այժմյան Պարսկաստանը, Իրաքը, Հնդկաստանը, այժմյան Կովկասը, Սաուդյան Արաբիայի մի մասը, Թուրքիայի տարածքը և Աֆրիկայի վերևի հատվածից փոքր մաս: Այս ամբողջը կոչվել է Բհարատավարշա: Որից հետո մոտ կես դար է անց մի մեծ պատերազմ է տեղի ունեցել: Հետագայում տեղի ապրողների մեջ առաջացել է տարբեր անհամաձայնություններ և երկիրը հետզհետէ մասերի է բաժանվել: Այժմ աշխարհում գործող 4 հիմնական կրոններ կան`Իսլամ/իր ճյուղերով/-Ալլահ, բուդիզմ-Բուդդհա, քրիստոնեություն/իր բոլոր ճյուղավորումներով/- Քրիստոս և հինդուիզմ/կիսաստվածների երկրպագություններով/-բազմաստվածություն: Բայց կրոնները միշտ էլ կլինեն, իսկ աստված, Գերագույն Տերը մեկն է`ԿՐԻՇՆԱ, որը նշանակում է ամենահմայիչ,ամենահրապուրիչ:
Հ.Գ. Մինչև ազգովի այս պարզ բաները չհասկանանք, մեր երկրում ոչ մի դրական բան չի փոխվի: Առավելևս ԱՍՏԾՈ ԳԵՐԱԳՈւՅՆ ԱՆՁՆԱՎՈՐՈւԹՅԱՆԸ ՎԻՐԱՎՈՐԱՆՔ ՉԵՆ ՀԱՍՑՆՈւՄ: ԻՆՉՊԵ՞Ս: Աստված որը իր սկզբնական վիճակում անունը ԿՐԻՇՆԱ է, ուղակի այդ անձի համար փակվում է և հենց այդ անձն էլ սկսում է ամեն ինչ խառնել, կեղծելու ունակության շնորհիվ իրականը շփոթում էպատրանք /իլուզիա/ հետ և իր իսկական գոյության հետ նույնացնում է ժամանակավորը:
Բհագավան- Տիրոջ անուներից մեկն է. Բհոգա-վայելքի օբյեկտ , ա-վան- անտառ, ինչը բոլորի համար պատսպարան է:
Թուխ մանուկ- Կրիշնան ` Գերագույն Տերը թուխ ամպի գույն ունի: Իսկ Հայաստանում ետ այսու Արմենիա նրան կոչել են թուխ մանչուկ:
Հայաստան- բառի մեջ էլ երկու թերություն կա: Մեկը հայ, որն անեծք է նշանակում, մյուսը ստան-սուտ, ստող:
Առաջարկում եմ այս պահից Արմենիա կոչենք մեր երկիրը: Եվ երբ ազգովի գիտակցենք մի պարզ բան որ մենք եղել ենք որպես տեսակ, ունեցել ենք մշակույթ, բայց դարերի ընթացքում կորցրել ենք մեր ինքնությունը, դա միայն այն պատճառով կորցրել ենք կապն Աստծո հետ: Ակամայից դեգրադացվել, հետո հասել 19-րդ դար և մեր գոռոզության պատճառով ջարդ տեսել, որի համար դեռ աղաղակում ենք: Ավելի լավ է հայ-քրիստոնեա գոչելու տեղը ապրենք մյուս ազգերի հետ համերաշխ ու խաղաղ, լինենք հանդուրժող, սիրենք դրացիներին ու ինքներս մեզ մեծ չկարծենք: Ախ երանի իրականում հասկանայինք , թե ինչ պստիկ ու անօգնական ենք մենք յուրաքանչյուրս Աստծո համեմատությամբ ու իրականում հասկանայինք, որ ամեն ինչ Իրենն է,Բարձրյալինը և ոչինչ մեզ չի պատկանում: Երբ այդպես իրավամբ ընկալենք լինենք ժուժկալ, քչով բավարարվող, ուրիշի ունեծվածքին էլ աչք չդնենք և որ ամենակարևորը կլինենք խոնարհ ու կսիրենք բոլոր ապրող Էություններին:
Գայատրի դևի դասի
Շարունակելի…
Շուտով “Քաղաքականությունն ու կրոնը”
Posted by: Gayane Martirosyan on: 27/11/2009
Երբ տղա է ծնվում` շնորհավորում են ծնողներին,
իսկ աղջկա դեպքում հուսադրում են,
թե ոչինչ, տղա էլ կունենաք£
Արդեն տեսնում եմ տղամարդկանց հեգնական հայացքները հերթական ֆեմինիստական հոդվածին հանդիպելիս£ Շտապեմ հիասթափեցնել, իմ նպատակների մեջ բոլորովին չի մտնում մայրիշխանության անհապաղ վերահաստատումը մեր երկրում£ Ավելին, համոզված եմ, որ ֆեմինիստուհիների մեծ մասն այնքան էլ լավ չի պատկերացնում իրենց բողոքների կամ պահանջների իրական իմաստն ու հետևանքները£ Բայց, մինչ այդ փորձենք պարզել, թե ինչ է նշանակում գենդերային անհավասարություն և որտեղ են այս երևույթի արմատները£
Գենդեր բառը լսելիս շատերը մտածում են, թե դա սեռ բառի հոմանիշն է, իսկ գենդերային անհավասարություն արտահայտության դեպքում երևակայությունը պատկերում է խեղճուկրակ կնոջ, որին դաժան տղամարդը մերժում է աշխատանք տալ, կամ վճարում է կոպեկներ£
Փիլիսոփայական իմաստով գենդեր հասկացությունը կենսաբանական սեռ հասկացությունից տարբերվում է£ Կենսաբանական սեռը տրվում է մարդուն ի ծնե, այն փոխել հնարավոր է միայն բարդ վիրահատական միջամտության արդյունքում, իսկ գենդերն այն պահվածքն է, վարքը, որը բնորոշ է տղամարդկանց և կանանց£ Գենդերի ընդունված ձևակերպումը հետևյալն է` սոցիալական և մշակութային նորմերի համակարգ, որը հասարակությունը վերագրում է մարդկանց, նրանց սեռային պատկանելության հիման վրա£ Այսպիսով` գենդերը մարդու սոցիալական մոդելն է, որը որոշում է նրա դիրքը հասարակության մեջ£
Շատերին է հայտնի միաձվային երկվորյակների հետ կապված մի դեպք£ Եղբայրներն ունեին բացարձակապես նույնատիպ գենետիկ համակարգ£ Թլպատման ժամանակ նրանցից մեկը բավական լուրջ վնասվածք է ստանում, որի արդյունքում, որոշում են նրա սեռը փոխելու վիրահատություն անցկացնել£ Հետագայում այդ երեխան դաստիարակվում է որպես աղջիկ£ Դիտարկումներն ացկացվել են վեց տարիների ընթացքում, որոնց ժամանակ երեխաները դրսևորվել են արական և ի•ական սեռերին բնորոշ տարբերություններով£ ՙԱղջիկը՚ սիրում էր խաղալ աղջիկների հետ, օգնում էր մայրիկին, ուզում էր ՙմամա դառնալ՚ երբ մեծանա£ Իսկ տղան գերադասում էր տղաների ընկերակցությունը, նրա սիրելի խաղալիքներն էին բեռնատարներն ու զենքերը£ Նա որոշել էր դառնալ ոստիկան կամ հրշեջ£ Սակայն, երբ արդեն մեծացած աղջկան հրավիրեցին հարցազրույցի` հեռուստաշոուի ժամանակ պարզվեց, որ նա լուրջ պրոբլեմներ է ունենում իր սեռի հետ նույնացման հարցերում£ ¥Աղջիկն արդեն գիտեր իր անսովոր ծա•ման մասին և հնարավոր է, որ դա կարող էր մեծապես ազդել սեփական անձի մասին կարծիքի ձևավորման և այն ընկալելու վրա¤£
Կանայք ինքնաարտահայտվում և բնութագրում են իրենց փոխհարաբերություննների լույսի ներքո, իսկ տղամարդիկ զսպելով այդ մղումներն, արտաքին աշխարհի հանդեպ ավելի ակտիվ դեր են ստանձնում£ Կյանքը ցույց է տվել, որ երջանիկ է միայն այն կինն, ով հնարավորություն ունի համատեղել ընտանեկան կյանքն ու մայրությունը հետաքրքիր աշխատանքի, ուսման, կամ հոգեհարազատ զբաղմունքի հետ£
Հին ու բարի նախնադարում, երբ մայրիշխանություն էր, չար տղամարդիկ դավադրաբար որոշեցին օգտվել կանանց թույլ ու պասիվ լինելու հան•ամանքից, հաստատեցին հայրիշխանություն ու սկսեցին շահա•ործել նրանց£ Դարերի ընթացքում նրանք բոլոր չափերն անցան ու մի օր էլ կանայք հավաքվեցին և ստեղծեցին ՙemancipatio՚ քաղաքական շարժումը, որը նպատակ ուներ ազատել նրանց ՙհայրերի լծից՚ (լատ.-emancipatio` նշանակում է հոր իշխանությունից ազատում¤ հետագայում շարժումը դարձավ ավելի հնչեղ ՙՖեմինիզմ՚ անունով կուսակցություն, որի համագումարում որոշվեց ՙհեղափոխություն՚ անել, պահանջներ ներկայացնել տղամարդկանց, բողոքելով անարդարությունների ու խտրականության դեմ£
Ֆեմինիստուհիները պայքարում են սեռերի լիակատար հավասարության համար£ Բայց այս հավասարության վեհ գաղափարներն աստիճանաբար խեղաթյուրվել ու ձեռք են բերել անընդունելի դրսևորումներ£ Դրանք այժմ հիմնականում խարսխվում են տղամարդկանց` որպես երևույթի հերքման վրա£
Ըստ Ֆրեյդի` ՙՍեռերի միջև մորֆոլո•իական տարբերությունները բերում են հո•եբանական զարգացման տարբերությունների£ Հիմնականը կանանց նախանձն է տղամարդկանց հանդեպ£ Նրանք իրենց տուժած են համարում, քանի որ զուրկ են այնպիսի առաջնային սեռական նշանից, ինչպիսին է արական օրգանը£ Այս զգացումը կանայք երկար տարիների ընթացքում պահում են իրենց ենթագիտակցության մեջ, նույնիսկ այն դեպքերում, երբ գիտակցում և ընդունում են, որ ՙբնության դեմ ոչինչ չես կարող անել՚£ Տղամարդկանց նմանվելու համար, երբևէ այն` ինչն իրենց պակասում է, ձեռք բերելու ան•իտակցական հույսը որոշ կանանց դրդում է տարօրինակ ու այլ կերպ չբացատրվող գործողությունների՚£
Սոցիալական խտրականության հիմքերը պետք է փնտրել դարերի խորքում£ Հին աշխարհի գիտնականները կանանց ճնշվածության ու շահա•ործման մասին փաստերը քողարկում էին այն ՙ•իտական՚ վեճերով, թե արդյո±ք կինը մարդ է և հո•ի ունի£ ¥Հիշեք ընկեր Սաախովի հանճարեղ ՙженщина друг человека՚ արտահայտությունը¤£ Հնում մարդկանց հիմնական ուղեցույցը կրոնն էր, որն էլ իր հերթին բերում էր նմանատիպ եզրակացությունների, չէ± որ Ադամի կողից ստեղծված Եվան ըստ ամենայնի ենթակա դիրք պիտի գրավեր£ Գանք միջնադար, ինկվիզիցիայի խավարի ժամանակները£ Ընտանեկան ու կրոնական խիստ դաստիարակությունը մարդկանց դարձնում էր ֆանատիկոս-պարանոյիկներ£ Մշտական վախի ու անապահովության զգացումը բերում էր հիստերիկ պսիխոզների£ Նման դեպքերում բնականաբար գտնվում է որևէ թույլ օղակ£ Այդպիսին իհարկե կար ու դա կին արարածն էր£ Եկեղեցին ու տ•ետ հավատացյալները կանանց համարում էին ցածր, մեղավոր ու վտան•ավոր էակ£ Սա ուղղակի ազդեցությունն է հին հրեական կրոնի, այստեղ է նկարա•րվում եդեմական այ•ում Եվայի •ործած ՙհանցանքն՚ ու դրա հետևանքով ստացված մարդկության անեծքը£ Ինկվիզիտորները կտտանքների ու խարույկների միջոցով ուզում էին վերացնել իրենց իսկ սերմանած հիվանդությունները£ Խեղված հո•եբանությամբ մարդը սկսում էր իրեն երևակայել մար•արե, կախարդ, և այլն£ Այդ սարսափելի մթնոլորտում հո•եկան հիվանդ դարձած մարդուն, որին հենց ինքը, կամ մեկ ուրիշը զրպարտել է` խարույկ էին բարձրացնում, առանց •իտակցելու ան•ամ, թե ինչ է տեղի ունենում նրա հետ£ Հետաքրքիրն այն է, որ ինչքան ավելի գեղեցիկ ու խելացի էր կինը, այնքան նրա համար մեծ էր սարսափելի կտտանքների ենթարկվելու և մենաստան-զնդանների ներսում փտելու հավանականությունը, քանի որ գեղեցկությունն ու խելքը միշտ էլ ուշադրություն են գրավում, դառնում զրպարտիչների ու դահիճների հոգում արթնացող նախանձի զոհ£ Բանը հասավ նրան, որ երկու գիտնական-հոգևորականներ` միջնադարյան Գերմանիայում հայտնի Շպրենգերն ու Ինստիտորը գրեցին ՙՄալեուս մալեֆիկարում՚`ՙՎհուկների մուրճ՚ կոչվող ուղեցույցը£
Այն ամբողջությամբ նվիրված է կտտանքների ենթարկելու միջոցով մեղայական կորզելու տեխնիկային£ Ճիզվիտներն այն աստիճան էին հավատացած սեփական իրավացիության ու եզրակացությունների անժխտելիության վրա, որ կոչ էին անում ամենուր գտնել, բացահայտել ու պատժել վհուկներին ¥նշեմ, որ վհուկ ՙլինելու՚ համար բավական էր նույնիսկ այն, որ կինն ունենար կանաչ աչքեր, կամ շիկակարմիր մազեր¤£ Ինչպե±ս պիտի պաշտպանվեին խեղճ կանայք դեռ այն ժամանակ, երբ չունեին •իտելիքներ ու վստահություն, որ առանց դատի կկախվեն, կամ կխորովվեն£ ՙՎհուկների մուրճ՚ հրեշավոր •րքում նշվում է` ՙՄալեուս մալեֆիկարում£ Կոնսեկվենտեր հերեզիս դեցենդա էստ նոն մալեֆիկորում սեդ մալեֆիկարում ուտ ա պացիորի ֆիատ դենոմինացիո՚ ¥Սա մուրճ է չարա•ործուհիների, քանի որ այս հերետիկոսությունները ոչ թե չարա•ործների, այլ չարա•ործուհիների բնույթն է, դրա համար էլ այդպես է կոչվում¤£ Գրքի մեծ մասը կանանց վատ, բացասական որակների թվարկումն է, քաղված հին, վաղ քրիստոնեության ժամանակի •րողներից, որոնց չեմ թվարկում ընթերցողին չծանրաբեռնելու համար£ Նշեմ միայն Սոկրատեսին, որը •րել է`ՙԵրեք բան կարելի է համարել երջանկություն` այն, որ դու վայրի կենդանի չես, որ դու հույն ես և որ տղամարդ ես, այլ ոչ թե կին՚£ Շարունակեմ` ՙԵթե չլինի կանանց այլասերվածությունը, աշխարհն ազատ կլինի շատ վտան•ներից£ Կանայք տղամարդկանցից ավելի սնահավատ, վրեժխնդիր, փառասեր, ստախոս, կրքոտ ու ավելի զգայական են£ Կինն իր ներքին ոչնչությամբ ավելի թույլ է հավատքի մեջ, քան տղամարդը£ Այդ պատճառով նա ավելի հեշտ է հավատքից հրաժարվում ¥հոգին ծախում չարին¤, ինչի վրա էլ հիմնված է վհուկների աղանդը…՚£
Այս տողերը ցիտելու համար թար•մանելիս հո•ուցս մի բուռն բողոքի ալիք բարձրացավ, •րիչը մի կողմ դրեցի ու երկար մտածում էի£ Որքան ցածրո•ի են եղել հեղինակները£ Այստեղ հարցը միայն ճիզվիտներին չի վերաբերում, այլ նրանց բոլոր հետևորդներին, որոնք Հիսուսի լուսավոր անունը դրոշակի պես պարզելով ու դրա հետևում պահվելով ինչ ոճրագ•ործության ասես գնում էին£ Հիսուսը տղամարդ էր ¥խնդրում եմ թեոլոգիական բանավեճը թողնենք այլ ան•ամվա¤, որը զոհաբերվեց բոլորիս, այլ ոչ թե միայն տղամարդկանց համար£ Ինչո±ւ ստեղծվեց այդ հակասությունը Քրիստոսի թողած ուսմունքի և քրիստոնեության միջև£ Ո±վ իրավունք տվեցբ գերադաս դիրք գրավելու իրենց տնտեսությունը վարող ու երեխաներին դաստիարակող կանանց հանդեպ£ Եթե նրանք ստիպված լռել են, ուրեմն հիմա±ր էին£
Մի բաժակ սուրճից հետո, երբ իմ ՙնեն•ավոր ու վրեժխնդիր՚ ուղեղը մի փոքր թարմացավ ու կրկին ձեռք բերեց սթափ դատելու կարողությունը, հասկացա, որ խեղճերը դրանով ուզեցել են արտահայտել իրենց բարդույթների պատճառով սիրված չլինելու խնդիրը£ Ովքե±ր էին կնոջը ոչնչություն ու ցածր էակ հռչակողները£ Կուսակրոն վանականները£ Նրանց •եղձերը տեստոստերոն¥արական սեռական հորմոն¤ չէի±ն արտազատում, բնականաբար արտազատում էին, բայց դրա հետ մեկտեղ չկար կնոջը սիրելու ու սիրվելու հնարավորություն£ Ի±նչ ստացվեց, ցանկությունն արհեստականորեն ար•ելվում է, բայց ենթա•իտակցությունը չի ենթարկվում մտքին ու կրկին այն առաջ է մղում£ Բավական է կնոջ ակնթարթային ներկայությունն ու խեղճ տղամարդը կրքից տառապելով ստիպված է իր խցում զբաղվել ինքնախարազանմամբ կամ … որը նույնպես մեղք էր ու էլի արժանի խարազանման£ Բնական չէ±, որ ՙմեղավոր՚ էր կինն իր ՙայլասերված՚ գեղեցկությամբ, որը ցանկասիրություն էր արթնացնում նորմալ ֆիզիոլոգիա ունեցող տղամարդու մոտ£ Վերջ, հարցը լուծված է, պետք է վերացնել այդ կանանց, ոչնչացնել որպես դաս, դարձնել վախկոտ, լուռ ու խղճուկ£ Արդեն հնարավոր կլինի հան•իստ շունչ քաշել£ Բայց նրանք մոռանում էին, որ հենց իրենց ծնել են այդ նույն սեռի ներկայացուցիչներ£ Այսինքն, կինը լինելով ոչնչություն ծնում էր նրանց նման հանճարեղ, սրբազան արարածների±£ Լավ է չէ±£ Ծիծաղելի կլիներ, եթե հարցը նման խորը ողբերգության չվերաբերեր£ Պատերազմ է± վհուկներն են մեղավոր, երա±շտ է` էլի նրանք, դեռ մնացել է այն հավատալիքը, որ նորածին երեխային պետք է հեռու պահել չար կանանցից, որ ՙաչքով չտան՚£ Սարսափելի է մտածել անգամ, թե որքան խորն են տպավորված այս կարծրատիպերը մեր ենթագիտակցության ու գեների մեջ£ Իսկ գենային հիշողությունն ու հորմոնները մեզ վրա երբեմն ավելի մեծ ազդեցություն են ունենում, քան դաստիարակությունն ու կրթությունը£
Կանանց պայքարի հիմքում բնականաբար շատ պատճառներ կան, որոնց մասին կրկին խոսելն ան•ամ ավելորդ է£ Ով չգիտե, թե որքան հաճախ են կանայք բռնության ենթարկվում ընտանիքում, որքան հաճախ են նվաստացվում կարծիք հայտնելիս, երբ լսում են, թե կնոջ մազը երկար է, խելքը` կարճ£ Շարունակեմ թվարկե±լ, դե իհարկե կարիք չկա, չեմ կարծում, որ ընթերցողի համար կբացահայտեմ որևէ նոր բան£ Չկարողանալով հաղթահարել կենցաղային խնդիրները, սեփական անլիարժեքության զ•ացումից դրդված տղամարդը սաստում կամ ծեծում է կնոջը, ընտանիքում վախի մթնոլորտ ստեղծում, որ կինն ու երեխաները չհամարձակվեն ծպտուն հանել£ Իսկ մտածե±լ եք արդյոք, թե որքան դժվար է տղամարդ լինելը£ Քեզանից սպասում են անպայման ուժեղ ու անկոտրում լինել, այն դեպքում, երբ դու էլ մարդ ես, ունես թերություններ, թուլություններ£ Ինչո±ւ տղամարդիկ սովորաբար մեզ չեն պատմում իրենց պրոբլեմների մասին, որովհետև համոզված չեն, որ հետագայում չենք օգտվի նրանց թուլության արտահայտումից£ Նրանք ստիպված են միշտ մեր ներկայությամբ հզոր պատի դերում լինել£
Քաղաքակրթությունն այսօր հասել է նրան, որ գործնականորեն ոչ մի հարցում խտրականություն չկա կանանց և տղամարդկանց միջև£ Ամեն ինչ ավելի նուրբ ու առաջին հայացքից աննկատ բնույթ է կրում£ Չնայած մենք հաճախ ենք վրդովվում անարդարացի վերաբերմունքի դեպքում, բայց պետք է ընդունենք, որ բնությունը մեզնից ավելի խելացի է ու յուրաքանչյուրիս օժտել է այն որակներով ու ֆիզիոլոգիական հատկանիշերով, որոնք հենց մեզ են պետք£ Այս հարցերում ապստամբությունները միշտ էլ բերում են հակառակ արդյունքների£ Ուղղակի պայքարել առանց պատկերացնելու, թե ինչպիսին կլինեն հետևանքներն` անիմաստ է, քանի որ հակառակ քրոմոսոմների միջև սահմանի վերացման համար մղվող պայքարի արդյունքում սեռերի միջև տարածությունում կբացվի եթե ոչ անդունդ, ապա ամենաքիչը խրամատ£ Տղամարդկանց դո±ւր է գալիս մտածել, որ նրանք են կառավարում աշխարհը` թող մտածեն, մենք հոգիտենք, որ իրականում ամեն ինչ արվում է մեզ համար£ Նրանց մեղադրելով մեր բոլոր դժբախտությունների մեջ` հաճույքով մոռանում ենք, որ մենք էլ հրեշտակներ չենք£ Իսկ ծայրահեղականությունը ոչ մի հարցում բարի հետևանքներ չի թողնում£
Այնքան հաճախ է խոսվել կանանց նկատմամբ տղամարդկանց աշխարհի անարդար վերաբերմունքի մասին, որ ձևավորվել են տղամարդ-չարա•ործի և կին-զոհի դերերը£ Համընդհանուր բողոքի ալիքին տրվելով շատերը չեն նկատում, կամ չեն ուզում նկատել, որ ինչ-որ իմաստով էլ հիմա տղամարդիկ են հայտնվել աննախանձելի դերում£ Աստիճանաբար նրանք կորցնում են իրենց սոցիալական նշանակությունը£ Վիեննայի համալսարանի գիտնականների անցկացրած դիտարկումները ցույց են տվել, որ վերջին 20-25 տարիների ընթացքում տղամարդկանց դերը հասարակության կյանքում բավական նվազել է£ Ֆեմինիստական շարժումն իր հետևանքներն արդեն ունի£ Կանայք երբեմն ավելի լավ են վաստակում, ավելի հաճախ են դիմում արհեստական բեղմնավորման, իսկ լեսբուհիների քանակն ավելացել է£ Բնական է, որ նման վիճակում տղամարդիկ աստիճանաբար ավելի ու ավելի են ընկճվում ու դադարում զբաղվել իրենց առողջության և առաջնորդի դիրքերը պահպանելու հարցերով£ Տղամարդկանց կյանքի միջին տևողությունն ավելի կարճ է£ Մեզ մոտ ներկայումս աշխատանքային շուկան ավելի ու ավելի է հակվում դեպի կանայք£ Պարզ է, որ դա մշտապես գոյություն ունեցող օրինաչափություն է£ Ցանկացած զարգացող տնտեսությամբ երկրում, որտեղ բավական ցածր է կենսամակարդակը, ավելի հաճախ են աշխատանք գտնում կանայք, ճիշտ է նրանք նույն հաջողությամբ հետագայում դուրս են մղվում£ Այժմ միջին տարիքի կնոջ համար երբեմն ավելի հեշտ է աշխատանք գտնել գոնե սպասք լվացողի, դայակի կամ հիվանդապահի¤, քան տղամարդու համար£ Եթե հաշվի առնենք կենսամակարդակը, ապա հասկանալի է, որ չարքաշ կյանքով ապրող տղամարդկանցից ոչ բոլորն են ի վիճակի բեռնակրի, սևա•ործ բանվորի աշխատանք կատարելու, տարիների հետ վատացող առողջական վիճակի պատճառով£ Ավելին, եկեք չմոռանանք, որ առաջարկվող աշխատատեղերի մեծ մասի համար առաջադրվող պայմաններից է նաև բարետես լինելը£ Թերսնվող, մշտապես նյարդային լարվածության մեջ գտնվող ու պրոբլեմները սովորաբար էժանագին սիգարետի ծխի մեջ խեղդել փորձող տղամարդը բարետես կլինի±£
Եվրոխորհուրդն ունի գենդերային հավասարակշռությունը պահպանելու համար նախատեսված ինստիտուտ, բավական մեծ բյուջեով£ Տա Աստված, որ նրանք կարողանան ապահովել հավասարակշռության պահպանումը£ Բայց կասկածիս հիմքում այն է, որ հավասարակշիռ միջավայր Երկիր մոլորակի վրա հնարավոր չէ թե բնության օրենքների, թե հո•եբանության առումով£ Դա արդեն կլիներ կյանքի վերջը£ Պիտի լինի շարժում, որն էլ անպայմանորեն ենթադրում է պայքար£ Ստացվում է, որ այդ ինստիտուտը մեկ պիտի կանանց տղամարդկանցից պաշտպանի, մեկ էլ ստիպված կլինի տղամարդկանց իրավունքների վերականգ նման հանձնաժողով ստեղծել£
Շոշափվող թեման անվերջ է այնպես, ինչպես անսահման են աշխարհի գոյության հիմքում դրված երկվության արտահայտումները£ Յուրաքանչյուր սերունդ իր ձևով է փորձում լուծել կին-տղամարդ կապերի խնդիրները, փորձում որոշել, թե նրանցից ով պիտի ղեկավարի, ով ենթարկվի£ Մեզ պետք է մի փոքր քնքշանք, ուշադրություն և կծաղկենք, կլուսավորենք աշխարհն ու այնպիսի սիրով կպարուրենք մեր տղամարդկանց, որ նրանցից յուրաքանչյուրն իրեն երջանիկ ու ամենակարող կզ•ա£ Սիրելի տղամարդիկ, մի մոռացեք, որ մենք ենք այս փոքրիկ մոլորակի զարդը£ Ուզո±ւմ եք թագավոր լինել, բացեք ձեր աչքերն ու տեսեք, որ ձեր կողքին չքնաղ թագուհի է£ Այդժամ ՙՇահ՚ ադամանդից ավելի գեղեցիկ կփայլեն մեր աչքերն ու հաստատ չենք գնա ֆեմինիստների հավաքներին£
Ալինա Դերձյան
Posted by: Gayane Martirosyan on: 29/06/2009
Եւ այս պահին դրան էապես շունչ ու հոգի է պետք տալ։
Եկել է Աստծո բոլոր զավակների առջև հնարավորությունների դռները բացելու ժամանակը: Եկել է ազգային ինքնասիրությունը բարձրացնելու և եղբայրությանը մոտեցնելու ժամանակը:
Հիմա քան երբևէ ներքաղաքական դաշտը շատ է պղտորվել։
Այս իրավիճակում անհարկի է թշնամիներ փնտրել, թե հարևան երկրներում, թե ներքաղաքական դաշտում։
Ժամանակն է տարբերել խելամտությունն ու խիզախությունը, իսկ դավաճանի կամ սեթևեթանկի որակումներ տալուց առաջ պետք է հիշել կեղծիքի ու ստի մեջ թաղված լինելու մբազմաթիվ փաստերը։
Մեր պետության համար մահացու վտանգավոր կարող են լինել ներկա պահի առանձնահատուկ կարևորությունն անտեսելը և ժողովրդի վճռականությունը թերագնահատելը: Մեր ժողովրդի օրինավոր դժգոհության ծանր ամառը չի ավարտվի, մինչև չգա ազատության և հավասարության ցնծացող Oրը:
Հեղափոխական հողմերը կշարունակեն ցնցել մեր պետության հիմքերն այնքան ժամանակ, քանի դեռ չի բացվել արդարության լուսաբացը:
Բայց կա մի բան, որ պետք է ասեմ արդարության շեմքի առջև կանգնած իմ ժողովրդին: Օրենքով մեզ հասանելիք տեղի գրավման ընթացքում մենք չպետք է հիմքեր տանք, որ մեզ մեղադրեն անազնիվ արարքների համար:
Մենք պետք է մեր գործողությունները մղենք բացառապես հպարտության և կարգապահության ազնիվ դիրքերից: Չպետք է թույլ տանք, որ մեր բողոքը վերաճի ֆիզիկական բռնության: Պետք է ձգտենք հասնել բարձունքի, որ ֆիզիկական ուժին պատասխանենք ոգու ուժով: Ով կփորձի այդ ուժը կոտրել, նա կստանա Աստծո ապտակը, մեկ, երկու կտեսնի, որ չեն հասկանում ԻՐ ձևով կհասկացնի: Միևնույն է ուշ կամ շուտ կհասկանան…
Մինչեւ երեկ, բռնաբարվել է ընտրելու մեր իրավունքը։ Անհրաժեշտ է, որ առաջիկա ընտրությունների ձևն ու բովանդակությունը փոխվի։ Այն պետք է լինի սիրով և պարտավորվածությամբ դեպ Հայրենիք-պետությունն։Շատ կարևոր է որ քաղաքացին հարգանք ունենա քաղաքական գործչի հանդեպ, առավելևս երբ ընտրում է: Առհասարակ մարդը պետք է ունենա սիրելի աշխատանք և պետք է բարեկեցիկ ապրեն բոլոր ընտանիքները: Մենք հասնելու ենք այն բանին, որ ընգծված տարբերվի և ժուժկալությունը գերադասելի լինի շռայլությունից, աշխատասիրությունը ծուլությունից, պատիվն անպատասխանատվությունից, բարոյականը անբարոյականից: Ի վերջո մարդ լինելը շատ ավելի հաճելի է եւ օգտակար է բոլորին:
Մենք կգործենք այնքան ժամանակ, մինչև որ Հայաստանում եւ ամբողջ Կովկասում խաղաղություն լինի: Երբ ազգային կոնգրեսը կմաքրվի, կդառնա ինստիտուցիոնալ և բաց կառույց, որտեղ հնարավորություն կստեղծվի բաց ու ազատ քննարկումների։Դա կլինի, երբ համագումար նշանակվի, հաստատվի Կանոնադրությունը, կատարվի և՚ աշխատանքի, և՚ պարտականությունների, և՚ լիազորությունների հստակ բաժանում: Արդյունքում կունենանք կադրային մի ամբողջական և լուրջ բանկ: Որից հետո կունենանք քաղաքական լուրջ Ծրագիր։
Ժամանակին հենց կադրային «սղության» պատճառով էլ բարձր պաշտոնների նշանակվեցին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը:
Մենք չենք խաղաղվի, քանի դեռ քաղաքացու տեղաշարժման հիմնական տեսակը շարունակվում է մնալ փոքր գետտոյից մեծին անցնելը: Չկա որևէ ուժ, որ մեզ խաղաղեցնի, և չենք էլ խաղաղվի, քանի դեռ արդարությունը ջրերի նման չի հոսում առվով, իսկ ճշմարտությունը չի նմանվել հզոր հեղեղի:
Այն էական ու հիմնական կլինի, երբ մենք ազգովի դա ցանկանանք ու հավատով ու սիրով լցվենք դեպի մեր Հայրենի երկիրը։ Եկեք լցվենք և մեր բոլորի ազնիվ ցանկություններն ուղղենք Տիրոջն ու բացառապես Բարձրյալի օժանդակությունն աղերսենք:
Իմ նպատակն է մոտեցնել այն օրը, երբ մեր ազգը կգիտակցի ու կկարևորի այս նշանաբանի բուն իմաստը. «Մենք համարում ենք, որ բոլոր մարդիկ հավասար են արարված և հավասար են Օրենքի առաջ»։
Երբ բոլոր ներքևում եղածները կբարձրանան և բոլոր կեղծ իշխանները գլուխները կախ ու ամոթահար կհեռանան, այդ ժամանակ մենք կխաղաղվենք: Երբ Տիրոջ վեհափառությունը կհառնի մեր առջև և բոլոր մահկանացուները կհամոզվեն դրանում: Խաղաղություն կլինի, երբ մենք ազգովի ծունկի իջնենք, չարության, չկամության համար մեղա գանք և Ազատություն ցանկանանք, տարբերենք մերձավորին թշնամուց, սիրով լցվենք ու հավատանք մեր միասնական ուժին։
Հ.Գ.
Դա կլինի մի օր, երբ Աստծո ստեղծած բոլոր զավակները կկարողանան երգել՝ բառերին նոր, թարմ շունչ հաղորդելով.
Մենք կկարողանանք մոտեցնել այն օրը, երբ բոլոր մարդիկ՝ անկախ դավանաբանական իրենց պատկանելիությունից կամ ազգությունից, կկարողանան Հանրապետության ներսում իրար ձեռք բռնել և վեր սլացող մեր զարգացմանը համարժեք և ոգեկոչող նոր հիմնի խոսքեր ստեղծել.
«Մենք ազատ ենք, մենք ազատ ենք:
Ազատ ենք ցանկացած օտարից,
Մենք բոլորս հավասար ենք
Շնորհակալ լինենք Բարձրյալից»։
Գայանե Մարտիրոսեան
Posted by: Gayane Martirosyan on: 15/06/2009
Կրկին անդրադառնամ նրան, ինչն անվանում ենք ժողովրդավարություն կամ ընտրություն։
Այսօր Հայաստանը երկու իշխանություն ունի ընտրված եւ չընտրված։ Գործող իշխանությունը, կարող ենք ասել, արժե իր ընտրզանգվածին՝ ծույլ, կրիմինալից վախեցող, դրամասեր. կարճ ասած` ծախու։ Մյուս կողմից մի ամբողջ զանգված փողոցում է եւ պայքարում է իր իրավունքների համար։ Ինչու՞։ Ուրեմն մարդկանց հսկա զանգված կա, որը չի հանդուրժում ներկայիս «կարգ ու կանոնը» և դուրս է ելել իշխանափոխության. «Ազատ Անկախ, Հայաստան» կարգախոսով։ Հստակ երևում է, որ Ազատագրական պայքարի ելած մարդիկ գիտեն ինչ են ուզում: Ուզում ենք ազատ ապրել օրինական և անկախ երկրում, ու թույլ չենք տալու օտարներն իշխեն ու թելադրեն մեզ մեր տանը։ Read the rest of this entry »
Posted by: Gayane Martirosyan on: 28/04/2009
Աշխարհաքաղաքական քննարկումներում սկսվել են շատ ակտիվ քննարկվել Հայաստանի բախտն ու ապագան։ Օբամայի «Մեծ եղեռն» արտահայտությունից կիսագոհ մնացին թե Թուրքիան, թե Հայաստանը։ Որին անմիջապես զուգակցվեց «Ճանապարհային քարտեզ» քաղաքական նախաձեռնությունը, ինչն արդեն մի քանի օր է փոթորիկ է առաջացրել բոլորի ուղեղներում։ Որին անշուշտ պետք է հետևեր դեռ 9 ամիս առաջ «Ժառանգության» և ՀՅԴ-ի կանխատեսելի վարքը:
Այստեղ մնում է մենք` Հայաստանի ապագայով մտահոգ քաղաքացիներս, անկախ կուսակցական պատկանելիությունից և կողմնորոշումներից հասկանանք և ունենանք հստակ մեր ասելիքն ու անելիքն էլ իմանանք: Անհրաժեշտ է գնահատել մեր տեղն ու դիրքը, միևնույն ժամանակ ժողովրդի դերը բարձրացնել և ընթառաջ գնալ 3-րդ հազարամյակի մարտահրավերներին, առավելևս այն ճամանակ, երբ ամբողջ աշխարհը միտված է խաղաղություն հաստատելու տարածաշրջանում: Մեզ` բոլորիս է անհրաժեշտ էապես գնահատել պատերազմի վտանգները, և միմիայն խաղաղության կողմնակիցների համախմբմամբ և միասնականությամբ է հնարավոր հարևան պետությունների հետ ներդաշնակ ու մարդկային բարձր գիտակցումով հասարակություն զարգացնել: Հայաստանի ապագայով մտահոգ քաղաքացիներս հավաքագրում ենք բոլոր նրանց, ում համար թանկ է բացառապես խաղաղությունը: Հազարամյակների միջով անցնող ժողովուրդը բացառապես խաղաղության կոմնակիցներով կարող է ժողովրդավար երկիր համարվել: Խաղաղության կարևորումը գնահատողների առկայության դեպքում, էլ հնարավոր չի լինելու պատերազմի վտանգի տակ պահել անմեղ ժողովուրդների: Միայն այդ ժամանակ կարող ենք տարածաշրջանում կարևոր դեր ունենալ, ժողովրդավար լինել և ներգրավվել աշխարհում ընթացող առկա բազմաթիվ խնդիրներին: Եվ երբ կբազմապատկվեն խաղաղության կողմնակիցները, այն ժամ էապես կնվազի մուրացկանի կեցվածքն ընդունողների դերն ու արդյունքում կունենանք արժանապատիվ և ամուր պետություն:
Գայանե Մարտիրոսեան
“Կանայք հանուն խաղաղության” հ/կ
և Խաղաղության ջահակիրներ
քաղաքական նախաձեռնության նախագահ
Posted by: Gayane Martirosyan on: 05/03/2009
Փետրվար 28, 2009: Մարդկային քաղաքակրթության մեջ գոյություն չունի ոչ քաղաքական, ո’չ տնտեսական, եւ ո’չ սոցիալական հեղափոխություն, այլ կա միայն աշխարհայացքի եւ աշխարհընկալման հեղափոխություն: Արդեն երկար տարիներ է, ինչ ես պայքարում եմ հայ ժողովրդի գիտակցության մեջ աշխարհայացքի ու աշխարհընկալման հեղափոխություն իրականացնելու համար: Read the rest of this entry »
Posted by: Gayane Martirosyan on: 21/01/2009
Ողորմելի ներկայանալը արդեն իսկ մեղք է
Հունվարի 16-ի 3 վայրկյանանոց դատավարության արդյունքը Վարչախումբն ամեն գնով ապացուցեց , որ դատավարությունն իր համար ոչ թե իրավական այլ քաղաքական պրոցես է:
Միշտ էլ մի տեսակ նեղվում եմ, երբ ասում ենք նրանք կամ մերոնք: Այո տհաճ է ու հիմնովին սխալ, երբ մի տան մեջ իմ ու քո կա: Հաճախ կեսկատակ արձագանքել եմ, որ մի բուռ ազգ ենք, իսկ օտարից, աղբից, մոլախոտներից, Read the rest of this entry »
Posted by: Gayane Martirosyan on: 17/01/2009
Ընդհատակից` ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
ՀՀ Նախագահի պաշտոնը պարոն զբաղեցնող, շնորհավոր Նոր տարի: Դուք ասել էիք, որ ներել թե համաներել հնարավոր է խնդրագրերի դեպքում: Այժմ, խնդրեմ, սա համարեք եւ° խնդրագիր, եւ° ապաշխարանք:
1998-ին ես իմ քվեն տվել եմ պրն Քոչարյանին (այսուհետ` արյուներախ). ընդունում եմ մեղքս եւ ներում հայցում: Որպես մեղմացուցիչ դեպք հանցանաց` հայտնում եմ, որ քվեարկել եմ ոչ թե իրեն վստահելով, այլ լուսահոգի Վազգեն Սարգսյանի վստահությանը վստահելով, իսկ նա 1999-ի հոկտեմբերի 27-ին գնաց` իր հետ տանելով քաղաքացուս ձայնը: Լինելով պահպանողական` կարծել եմ, որ պետք չեն արտահերթ ընտրություններ, որպեսզի Հայաստանում արմատավորվի իշխանության բնականոն հաջորդականության ավանդույթ: Սխալվել եմ եւ ներում եմ հայցում:
Երբ հոկտեմբերի 27-ից հետո Դուք հրաժարական չտվեցիք, ինչը բնական կլիներ ցանկացած նորմալ երկրում, ես, որպես քաղաքացի, դա առաջին հերթին վերագրեցի համապետական աղետի արդյունք մթնոլորտին եւ դժվարությամբ, բայց ըմբռնումով մոտեցա, ինչի համար ներում եմ հայցում:
Երկար ժամանակ անձամբ Ձեզ համարել եմ ադեկվատ եւ երախտագետ անհատ: Վերջինը պահպանվել է մինչեւ այն պահը, երբ ցրտին եւ անձրեւին արյուներախի նստավայրի դիմաց օրերով կանգնեց Վազգեն Սարգսյանի մայրը, եւ ո°չ արյուներախը (ինչը բնական էր), ո°չ Դուք (ինչը շանթահարիչ էր) չբարեհաճեցիք գնալ նրա մոտ, համբուրել ձեռքը, որդիաբար հուսադրել, թեկուզ համոզելով-խաբելով տուն ուղարկել: Այդ ժամանակ ես հիշեցի Թումանյանի ՙՄայրը՚ փոքրիկ գործը, ուր մե°ր Թումանյանը (ո°չ 2008-ի պալատական ողորմելիների) մինչեւ Հոգու խորքը զգացել էր անգամ թռչնի մորը: (Իսկ միամիտ Սարգիս Հացպանյանը մոր ձեռքից կերած հացի մասին է խոսում:) Նախնական ռոմանտիզմիս համար ներում եմ հայցում:
Երբ Սահմանադրության նորովի էր կեղծվում, ես դեմ էի` այնտեղ ամրագրվող երկքաղաքացիության պատճառով: Դրա համար եւս ներում եմ հայցում, քանի որ գլխի չէի ընկել, որ երկքաղաքացիություն ասելով` երկգեղցիությունն էր նկատի առնվում. իսկ դա ամենեւին վտանգավոր չէ, վկա մեր ԱԺ-ն:
Ներում եմ հայցում այն բանի համար, որ շատ լավ հիշելով ՙԱրմենիկումի՚ մասին Ձեր հեռուստաելույթը` դեկտեմբերի 31-ի կեսգիշերին խնդրեցի հեռուստաալիքը շրջել, որպեսզի Դուք հնարավորություն չունենաք հերթական լապշան կախելու ներկաների ականջներից. մեր ականջներն ականջօղերի համար չեն` ի տարբերություն նրանց, ում ներկայությամբ եվրոպաշտոնյան հայտարարեց, թե Ղարաբաղի հարցը սեռական փոքրամասնությունների հարցի պես բան է իր համար:
Սակայն մեծագույն մեղքս երեւի այն է, որ արյուներախի խրախճանքի օրը չկայի աննկուն հեղափոխական Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ, երբ ամբողջ ազգուտակս այնտեղ էր: Քանի որ սա կլինի ցուցմունք ինքս իմ դեմ, ուստի օգտվում եմ լռելու իրավունքից: Սակայն դեմ չեմ արագացված կարգով առերեսվել մի քանի հրված, քաշքշված, բրթված, քսված, անիրավված երկմետրանոց սափրագլխի հետ եւ ընդունել մեղքս:
Երբ հանեցիք մեր Թումանյանի եւ Սպենդիարյանի արձանները` Երվանդ Կոտակի ՙստայանկան՚ կառուցելու համար, ես` մեղավորս, շատ վատ մտածեցի Ձեր մասին, սակայն հիմա հասկանում եմ, որ դա արեցիք հենց մեր` երեւանցիներիս անվտանգության նկատառումով, քանի որ Ձեր ազգականներից ոմանք հենց արձան են տեսնում` խլշկոտում են եւ նրա մոտ որեւէ մեկի աչքը հանում: Ակնաբույժների այդ խորհուրդը տարածեք մեր բոլոր արձանների վրա, որոնց տեղում մեծ, շատ մեծ ավտոկայանատեղիներ պետք է կառուցել: Այնքան մեծ, որ առնվազն ՊԱԶ մակնիշը տեղավորվի` լեգենդար վարորդի հետ միասին:
Սկզբում վատ նայեցի, երբ նշանակեցիք Էդվարդ Նալբանդյարովին, ինչի համար ներում եմ հայցում: Հիմա ուղղվել եմ եւ հասկանում եմ, որ հայերենի ջատագով լինելով` միայն այդպես կարող եք վրեժ լուծել նախկին արտգործնախարարից, ով պատեհ-անպատեհ աղավաղում էր մեր գեղեցիկ լեզուն: Միայն Ձեր նշանակածը կարող է նույն անմեղսունակությամբ աղավաղել եւ ՙԶիբիլիթաս՚ արտասանել իր նախորդի հիմնածը` առանց որոշակիացնելու, թե այդ թասն օրվա որ ժամին է օգտագործելի:
Երբ առաջին անգամ լսեցի, որ ինչ-որ միջոցառման ժամանակ Ձեր կողքին է հայտնվել արյուներախը, Ձեր մասին մտածեցի այն, ինչ ամբողջ հայ ժողովուրդը, սակայն այժմ ներում եմ հայցում, քանի որ արդեն հասկացա, որ Դուք պրոֆեսիոնալ կառավարման կողմնակից եք. ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի. բա էլ ու±մ վստահեիք ժապավեն կտրելը, երբ դրա պրոֆեսիոնալ մանյակն արյուներախն է:
Կարդացի, որ իբր արյուներախն ուզում է վերադառնալ, եւ շատ ուրախացա: Ներողություն եմ խնդրում ուրախությանս համար, քանի որ կարծել էի, թե վերադառնալ նշանակում է ետ գնալ այն տեղը, որտեղից եկել է (Դաշբուլաղ կամ որեւէ տուռնիկի վրա), սակայն պարզվեց, որ վերադառնալն այս ամիսներին ինձ անհայտ նոր իմաստ է ձեռք բերել, որ չկա մեր բառարաններում:
Երբ Դուք հարկատուներիս միջոցներով բնակատեղի ապահովեցիք արյուներախի համար, ես հայհոյեցի, ինչի համար ներում եմ հայցում: Ես սխալվել էի, քանի որ նախ` հայհոյելը վատ բան է, երկրորդ` իմ ի±նչ գործն է, եթե ես այլեւս հարկատու չեմ, քանի որ չեմ աշխատում եւ աշխատավարձ չեմ ստանում, երրորդ` բա հո իր ծննդավայր չէի±ք ուղարկելու դրան: Բա որ մարդ ուտելը հանկարծ այնտեղ էլ շարունակե±ր. իսկ ինչպես գիտենք, վերջին 10 տարում առանց այդ էլ նվազել է այդ տարածքների բնակչությունը: Եվ հետո. այդ հեռավոր գյուղում ինչպե±ս էր նա կարողանալու ամեն կեսգիշեր Մարկոս Ալիմյանի նման իջնել նկուղ, բացել սնդուկը, միջից հանել այն տրեխները, որոնցով առաջին անգամ իրեն տարան Բաքու` սառույց տեսնելու, այն վերնաշապիկը, որը հագին բերեցին Երեւան եւ որով խոստովանեց իր ՙալբանացի՚ լինելը, ինչպես նաեւ ծծովի կոնֆետի մի քանի հնամաշ թղթերը, զանազան բնակավայրերից տեղեկանքները, Բաքվի ՎՊՇ-ի մեկ-երկու սեւ-սպիտակ լուսանկարը` ՙՇիրակո շագայետ Ազերբայջան՚ պաստառի ֆոնին, համբուրել դրանք եւ տեղը դնել: Նրան չէին թողնի տեղը դնել, անմիջապես կգողանային երջանկության այդ աչառնին. հիմա բոլորն են ուզում երջանիկ լինել:
Ահավոր վրդովվել էի, երբ Դուք Մոսկվայում սկսեցիք Ձեր ֆուտբոլային տոմսավաճառությունը: Բայց այժմ գործուն զղջմամբ ներում եմ հայցում: Դուք, ինչպես վաղուց նշել էիք մի առիթով, հայերի մենթալիտետն եք հաշվի առել. հայրենի վերնախավի չափորոշիչը թուրքն է, առանց թուրքի յոլա գնալ չի կարողանում: Երբ եվրոպացիք մեզ ասում են, թե Հայաստանում մարդու իրավունքների, դատավարությունների եւ նման բաների վիճակը վատ է, մերոնք ճղավում են, թե թուրքերի եւ թորքերի մոտ ավելի վատ է: Ինչ արած, տանը թուրքից վեր բան չեն տեսել, ուստի համեմատության միակ եզրն էլ թուրքն է: Եվ դուք ասացիք` առեք ձեզ թուրքը, եթե այդքան շատ եք ուզում, եւ համեմատվեք սրտներիդ ուզածի չափ: Նախագահական ընտրություններից առաջ ամբողջ իշխանական լրատվական միջավայրը ողողված էր թուրքերից մեջբերումներով, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը կիրթ մարդ է, ուստի` իրենց համար նախընտրելի: Իսկ մենք թուրքի հերն անիծեցինք` ասելով` առը հա ձեզ կիրթ մարդ, ձեզ կիրթ մարդ չի հասնում: Իսկ պատմաբանների հանձնաժողով կազմելը, որ սկզբում ինձ խոցել էր, պարզվում է` գտնված քայլ է: Մեր տուտուցները գլխի չեն ընկել, որ այդ հանձնաժողովը Դուք ուզում էիք` պարզելու համար, թե նախ` Գյուլի մայրը հայ չէ±, եւ երկրորդ` Լեւոն Տեր-Պետրոսյանի± անունն է ավելի շատ հիշատակվել իրենց թերթերում, թե± Ձերը: Այնպես, որ ինպես միշտ ես հանցավոր էի եւ ներում եմ հայցում:
Նույն մենթալիտետի շրջանակում, տարիներ առաջ, չեմ հիշում` Վանո Սիրադեղյանն էր թե Ավետիս Հարությունյանը, անիծեց, թե` թուրքի բալեն մնա Գեղամյանի հույսին: Անեծքն, անշուշտ, քաղաքական կատեգորիա չէ, սակայն արի ու տես, որ անեծքը բռնեց: Պետք է զգոն լինել: Իսկ որ ավելի լավ է` պետք է Հայաստան հրավիրել անեծքի հեղինակին եւ այլ անեծքներ պատվիրել, թե չէ ստիպված մնալու եք մարդկանց ծեծելու, քացի տալու, խայտառակ դատավարություններ անելու հույսին, որ ծակ թմբուկից ամենեւին էլ նախընտրելի չէ: Ներում եմ հայցում այն մեղքիս համար, որ այդ անեծքը համարել էի ապազգային, քանի որ մեզ ի±նչ, թե թուրքի բալեն ում հույսին կմնա, կարեւորն այն է, որ մենք չմնանք թուրքի բալի հույսին: Անեծքը երկու բերան ունի, այսինքն` երկսայրի է:
Մտածում էի, որ Դուք անարդար բան արեցիք, երբ բարձրացրեցիք հասարակության մեջ նողկանք վայելող դատավորների աշխատավարձը: Մինչդեռ հիմա ներում եմ հայցում, որ չէի կռահել Ձեր խորաթափանց հեռատեսությունը: Շուտով դրանց կայացրած բոլոր վճիռները բեկանվելու են Եվրոպայի դատարանում. եւ այդ քայլով Դուք մեր պետությունն ազատեցիք մեծ գումարներ վճարելուց: Կկանչեք դրանց ու Ձեր արեւահամ բառով կասեք. ՙԱրա, կարո՛ղ ա գիտեք պետությունը պըտի վճարի Ձեր ղալաթի համար, հեսա… իսկականից… կթքեմ…՚ եւ այլն: Իսկ եթե հանկարծ նրանք հանդգնեն (ինչն անհավանական է) ասել, որ կատարել են այսինչի հրահանգը, Դուք կասեք, որ լավ չէ աշխատանքից հեռացված մարդու ետեւից խոսել:
Ինքս այս ամիսներին որոշ չափով ուսումնասիրել եմ, թե որքան պատիժ էր հասնում թաթար-մոնղոլական համակարգում հրապարակավ Տերունական աղոթքը հնչեցնելու համար: Մեկուկես ամսից լրանում է թաթար-մոնղոլականում ինձ հասանելիք պատժաժամկետի 1/3-ը: Բայց ես գոռոզ չեմ, եւ համաներումս եմ խնդրում` խոստանալով, որ շատ մոտ ապագայում նույն մեծահոգությամբ կվարվեմ Ձեզ հետ, եթե իհարկե դրա հնարավորությունը տրվի Ձեզ:
Եթե անձամբ ինձ համաներեք, Ձեզ մի քանի խելամիտ հուշում կկատարեմ: Օրինակ` Ամանորի առթիվ ՙՏարվա մարդ՚ կոչում շնորհեք մեր երկրի երկրորդ դեմքին, ՙՏարվա մարդանման՚` մեր երկրի նախորդ երկրորդ դեմքին, ՙՏարվա նախամարդ՚` մտերմագույն պատգամավորին, ՙՏարվա մարդակեր՚` արյուներախին, ՙՏարվա թերմարդ՚` Ձեր ցանկացած տեղակալի, ՙՏարվա մարդահաշիվ՚` ցանկացած նախարարի, ՙՏարվա մարդուկ՚` ցանկացած դատավորի, ՙՏարվա տմարդ՚` դրձյալ արյուներախին: Կարող եմ հուշել, որ ՙՀայկական ժամանակին՚ պարտադրեք հանել Ձեր պետական հեղաշրջումը հաջողեցրածների նկարները, որոնց վերեւում գրված էր` ՙՆստելու է այսինչ օրից՚, եւ տպել իմ եւ Համերբերգի նկարները` ՙՓախած են այսինչ օրից՚ վերգրությամբ, մի քանի քաղբանտարկյալի նկար` ՙՆստած են այսինչ օրից, բայց որ ելան` նալելու են՚: Կարող եմ խորհուրդ տալ, օրինակ, որ Ձեր բարձրաճաշակությունը հասարակությանն ի ցույց դնելու համար, արեւելյան օրացույցով նոր կենդանակերպի սկսման օրն իսկ ԱԺ նախագահին փոխարինեք համապատասխան ՙեզ՚, ՙցուլ՚ կամ ծայրահեղ դեպքում` ՙերինջ՚ մականվամբ որեւէ մեկով (թեեւ նույն գետը երկու անգամ չեն մտնում, գետը Ադրբեջանի կազմը չէ):
Գիտեմ, որ վերոնշյալ մահացու մեղսաշարս ներելն անհնար է, սակայն կարծում եմ` ես վաստակեցի իմ համաներումը, տարոսը Ձեր օրհնությամբ արգելափակված իմ եղբայրներին: Շնորհավոր Ամանոր:
Posted by: Gayane Martirosyan on: 10/12/2008
“Աշխարհում ներկայիս գլոբալ խնդիրները հիմնականում խաղաղ բանակցությունների միջոցով եւ հանդուրժողականության տրամադրություններով լուծելու, ինչպես նաեւ, տնտեսական հետաքրքրությունները ակտիվացնելու եւ ընդհանրացնելու համաձայնեցված միտումներ են զարգանում: Հայաստանում ծառացած խնդիրների հիմքում առավելապես ընկած են տարածաշրջանային խնդիրները եւ ԼՂՀ խաղաղ կարգավորման հարցը: Read the rest of this entry »
Posted by: Gayane Martirosyan on: 21/11/2008
ՋՈՒՆԳԼԻՆԵՐՈՒՄ ԿԱՆՉՈՂԻ ՁԱՅՆԸ
Քաղաքակրթության զարգացման ներկա փուլում առավել դժվար ու կամքի
գերագույն լարում պահանջող է դարձել սեփական դիմագիծը պահպանելը: Հայության համար այդ դժվարությունը միշտ է եղել: Լինելով ՙփոքր ածու՚ª հայ էությունը մշտապես զարգացել է տարբեր ազդեցությունների ներքոª այդպես էլ չստեղծելով սեփական քաղաքակրթություն: Իսկ սեփական քաղաքակրթություն ստեղծած ազգերի վարդապետությունները, սկսած հնդիրանականությունից, հելլենիզմից ու քրիստոնեությունից մինչեւ Չինգիզխան, կոմունիզմ ու ատլանտիզմ, մշտապես ձգտել են Նոր աշխարհակարգի: Հավերժական այդ մղումը վախճան չունի: Read the rest of this entry »