ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՋԱՀԱԿԻՐՆԵՐ

Շանթ Հարությունյանի հայտարարությունը

Posted by: Gayane Martirosyan on: 05/03/2009

Փետրվար 28, 2009: Մարդկային քաղաքակրթության մեջ գոյություն չունի ոչ քաղաքական, ո’չ տնտեսական, եւ ո’չ սոցիալական հեղափոխություն, այլ կա միայն աշխարհայացքի եւ աշխարհընկալման հեղափոխություն: Արդեն երկար տարիներ է, ինչ ես պայքարում եմ հայ ժողովրդի գիտակցության մեջ աշխարհայացքի ու աշխարհընկալման հեղափոխություն իրականացնելու համար: Իմ քարոզած հեղափոխությունը հիմնված է Ազատության, Հավասարության եւ Եղբայրության արժեքների վրա: Հայաստանում ներկայումս իշխող քաղաքական էլիտան ուղղակի սարսափով է սպասում այն օրվան, երբ երկրում կհաստատվի նշված արժեհամակարգի վրա հիմնված արդար հասարակարգ: Մի հասարակարգ, որտեղ երջանիկ լինելու շանս կտրվի ոչ միայն հարուստին, պաշտոնյային, արտոնյալին, այլեւ յուրաքանչյուր մարդու, շարքային քաղաքացու` լինի աղքատ,թույլ, թե խեղճ: Հայաստանը բոլորիս հայրենիքն է, մեզանից յուրաքանչյուրի տունը եւ ոչ ոք իրավունք չունի սեփականաշնորհել այն` լինի պրեզիդենտ, թե օլիգարխ, դատախազ, թե նախարար: Ես այս գաղափարները քարոզել եմ ինչպես մարտի 1-ից առաջ եւ մարտի մեկին, այնպես էլ քարոզելու եմ հիմա եւ ապագայում: Աշխարհում բոլոր հեղափոխությունները խոսքի ուժի արդյունք են, իհարկե, ճշմարիտ խոսքի: Ահա սա է, որ շատ լավ հասկանում են Հայաստանի այսօրվա իշխանությունները, եւ սարսափում են խոսքի ուժից, ճշմարիտ խոսքից, ինչի համար եւ իմ նմաններին փակում են զնդաններում: Փաստորեն, այսօր, այս դատարանում, իմ համոզմունքների համար ինձ մեղադրանք են ներկայացնում ոչ միայն իշխանության ներկայացուցիչները, այլեւ այդ մեղադրանքը հասարակության մեջ շրջանառում են մեր օրերի նյութապաշտ մտավորականները: Ալվարդպետրոսյանները, ռազմիկդավոյանները, ռոբերտսահակյանցները, «Հայոց աշխարհ» թերթի խմբագիր Գագիկ Մկրտչյանն ու նմանները ի՞նչ են ցանկանում` այն, որ ես հրաժարվեմ իմ համոզմունքների՞ց: Եւ դրա՞նք են կոչվում մտավորականներ, խղճի, մտքի, ու գրչի մարդի՞կ: Դժբախտ է այն ժողովուրդը, որի ստեղծագործողն ու մտավորականն են թշնամին ազատ խոսքի, բարձր իդեալների: Եւ եթե դատախազների աշխատանքը մեղադրելն է, որի համար նրանք ռոճիկ են ստանում, իսկ սխալ մեղադրանքի դեպքում չեն էլ պատժվում, ապա դու’ք,որ մտավորական եք կոչվում, բայց անվճար դատախազի դերն եք ստանձնել, ինչպե՞ս եք ներկայանալու ժողովրդի եւ պատմության դատաստանին: Մարտի 1-ին ես հայատարարել եմ, որ դարերով մեր սերունդները դաստիարակվել են որպես գիքորներ, բայց այսօր բոլորս գավրոշներ ենք դարձել, ազատության մարտիկներ: Եւ քանի դեռ մեր երկրում ոտնահարվում է քաղաքացու իրավունքը, հայ պատանու հերոսը պետք է լինի Գավրոշը: Քաջաբար կռվող կոմունարների Արյունով ներկված բարիկադներում Բիրտ զինվորները վերցրին գերի Տասներկուամյա մի ժիր պատանու… Ահա այն հերոսները, որոնցով դաստիարակվել եմ նաեւ ես: Սակայն դուք, ալվարդպետրոսյաններ եւ ռազմիկդավոյաններ, պերճզեյթունցյաններ եւ վահրամսահակյաններ, բարիկադներում քաջաբար կռվող հայ պատանու մասին երբեք չեք կարողանա գրել, չեք կարողանա ստեղծագործել, որովհետեւ մարտի 1-ին այդ պատանիները ձեզ համար քրեական հանցագործներ էին: Եւ դուք նաեւ երբեք էլ բախտ չեք ունենա հիշվելու հայ գրականության անդաստանում: Միեւնույն է, հայ ժողովուրդը երբեք էլ ձեզ չի կարդալու, այլ` Գավրոշի կերպարը ստեղծած Վիկտոր Հյուգոյին եւ հունգար բանաստեղծ Շանդոր Պետեֆիին: Վերջում դիմում եմ բոլոր այն երիտասարդներին, ում համար թանկ է ազատության գաղափարը, բոլոր աղջիկներին ու տղաներին` նրանցից յուրաքանչյուրին, նրանց, ովքեր պայքարում են հանուն քաղաքացու ազատության, կազմակերպել բողոքի ակցիա` ընդդեմ նյութապաշտ մտավորականների: Կոչ եմ անում վերոհիշյալ այս եւ նման այլ գրողների գրքերը հավաքել եւ գցել Երեւանի կենտրոնական փողոցների աղբարկղերի մեջ, այնպես, որ հեղինակի անուն-ազգանունը կարդացվի: Սա կլինի արժանի պատասխան նման մտավորականների պահվածքին: Շանթ Հարությունյան Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարան

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s

PEACE FOUNDATION

Սիրելի բարեկա՛մ.
Քո յուրաքանչյուր ներդրում կնպաստի ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆԸ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ԿՈՎԿԱՍՅԱՆ ՏԱՆԸ և ԱՇԽԱՐՀԻ ժողովուրդների հետ զուգընթաց զարգացմանը: Միասին ստեղծենք ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ:
DEAR FRIEND. Your each investment will contribute to peace strenghtening in Armenia, Caucasian House and to the development together with all people of the world. Let us form together a school of democracy. Our account is…"ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" AEB 163007111491

Արխիվ

Տեսաշար

Հյուսիսային պողոտայում 2008թ.

Մարտի 1, 2008թ.

Հյուսիսային պողոտա

More Photos

Blog Stats

  • 4,233 hits
Follow

Get every new post delivered to your Inbox.