ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՋԱՀԱԿԻՐՆԵՐ

Ժողովրդինն է իշխանությունը

Posted by: Gayane Martirosyan on: 15/06/2009

Կրկին անդրադառնամ նրան, ինչն անվանում ենք ժողովրդավարություն կամ ընտրություն։

Այսօր Հայաստանը երկու իշխանություն ունի ընտրված եւ չընտրված։ Գործող իշխանությունը, կարող ենք ասել, արժե իր ընտրզանգվածին՝ ծույլ, կրիմինալից վախեցող, դրամասեր. կարճ ասած` ծախու։ Մյուս կողմից մի ամբողջ զանգված փողոցում է եւ պայքարում է իր իրավունքների համար։ Ինչու՞։ Ուրեմն մարդկանց հսկա զանգված կա, որը չի հանդուրժում ներկայիս «կարգ ու կանոնը» և դուրս է ելել իշխանափոխության. «Ազատ Անկախ, Հայաստան» կարգախոսով։ Հստակ երևում է, որ Ազատագրական պայքարի ելած մարդիկ գիտեն ինչ են ուզում: Ուզում ենք ազատ ապրել օրինական և անկախ երկրում, ու թույլ չենք տալու օտարներն իշխեն ու թելադրեն մեզ մեր տանը։

Սրան գումարած երբ ներսում առողջ բանավեճ ու քննադատություն է լինում, չգիտես որտեղից սկսում են անիմաստ ու նեղացած, միևնույն ժամանակ սոսկ կատարողին բնորոշ կեցվածք ընդունել։

Ադպես չէ եղբայրներ: Անկախ նրանից, թե ով իրեն կվերագրի քննադատությունը, ով ոչ, քննադատությունը շարունակվելու է մինչև սայլը տեղից շարժվի։ Ինչպես մինչև երեխան չլա մայրը կուրծք չի տա, այնպես էլ մինչև ազգովի չխնդրենք` օտարը մեզանից չի հեռանա։ Երբ հարցեր չկան ամենափորձառու քաղաքական գործիչն ու քաղաքական միտքն էլ սկսում է լճանալ և դեգրադացվել։

Այ մեկը կա՞, որ հարցրել է, թե ինչո՞ւ է այսպես կամ այնպես։

Մեր ընտրած Առաջնորդը գնում է, մենք էլ նրա ետևից, բայց երբ հասկանանք, թե ինքը ու՞ր է գնում, ինքնաբերաբար մի քանի ճակատ էլ մենք կբացենք ու աշխատանքային ավելի լայն ասպարեզ կունենանք։ Իսկ երբ ինքը գնում է, մենք էլ ուղղակի ետևից, նա ստիպված է իր հավաքածից մեզ բաժին հանել։ Արդյունքում իրենն էլ է քիչ մնում, իսկ մենք` անընդհատ քաղցած։

Այն մտավախությունը, թե մեր շարքերը նոսրանում են, միմիայն առողջ քննադատության բացակայության արդյունքն է։ Միանգամից խոսեմ այն մարդկանց հետ, որոնք ասում են, թե նպատակն է կորել և իրենց խաբված են զգում. իզուր` նպատակը կա, նրան հասնելու ճանապարհն է մշուշոտ։

Մեր երկիրը մենք պարգեւ ենք ստացել Աստծո կողմից եւ անկախ ամեն ինչից, ամեն գնով այն պաշտպանելու ենք, եւ դա կարող ենք։

Աստված մեզ հետ է, երբ մենք սիրում ենք Նրան:

Ազատությունը սիրելու հիմքն է: Ընտրում ենք առաջնորդվելով հուզականությամբ։ Իսկ ընդհանրապես սերը հիմնավորում չի պահանջում: Չենք սիրում մաս-մաս կամ տեղ-տեղ, ժամանակ առ ժամանակ: Սիրում ենք եւ վերջ:

Առանց սիրո քննադատություն չկա: Եթե չես սիրում, միեւնույն է` ով ինչ է անում: Հայտնի մարդկանցից շատերը հաստատում են սա, նշելով, թե իրենց քննադատներն իրենց սիրելիներն են: Քաղաքական քննադատությունը ուղեկցվում է սիրով առ պետություն-հայրենիքը: Քծնանքով քննադատություն չի լինում, ատելությամբ` նույնպես, անտարբերությամբ` առավել եւս: (Այնքան շատ ատելություն ու չարություն կա նրանց մեջ, որ ես որոշեցի երկրորդ անգամ առաջադրվել նախագահի թեկնածու): 2003-ի միավորված ընդդիմության պայքարը պարտվեց, որովհետեը չէին սիրում: 1995-ի ընդդիմությունը պարտվեց, որովհետեւ չէին սիրում: Եթե քննադատության փոխարեն փչացնում ես քաղաքական դիրք զբաղեցնող գործչին, փչացնում ես նաեւ նրա զբաղեցրած դիրքն ընդհանրապես, որը վաղը զբաղեցնելու ես դու: Եթե ընդդիմությունը իշխանությանը չի սիրում, ապա երբեք իշխանություն չի դառնա: Եթե պետական-քաղաքական գործիչը ժողովրդին չի սիրում, ապա երբեք իշխանությունը չի վերադարձնի ժողովրդին: Եթե ժողովուդը պետական, քաղաքական գործչին չի սիրում, նրան չի ընտրելու, այլ իրեն բնամթերք բաժանողին: Եթե չես սիրում մրցակցիդ, նա դառնում է հակառակորդ, հետո` թշնամի: Եթե սիրում ես, ուրեմն հաղթելու ես: Հաղթելու ես սիրով, առանց քվեաթերթիկի: Բռնաբարությունից չի’ ծնվել Ազատ մարդ:

Ցանկացած օրենք, բարոյական նորմ կարող է կիրառվել միայն սիրով և հավատով: Օրենքով ապրելու համար պետք է սիրել սեփական անձն օրենքի մեջ, եւ նրանց, ովքեր ապրում են օրենքի մեջ, անգամ նրանց, ովքեր իրենց հռչակել են օրենքից դուրս: Օրենքից դուրս գտնվողները հարգանքի արժանի չեն, բայց սիրո եւ ողորմության արժանի են: Սերն է նրանց բերելու օրինական դաշտ, Սերն է նրանց վերադարձնելու Աստծո տաճարը, Սերն է անառակ որդուն տուն բերելու ճանապարհը:

Չընտրված իշխանությունը լեգիտիմ չէ, եթե նրան չեն սիրում: «Փարվանա»-ի իշխանադուստրը սա գիտեր, իսկ կտրիճները` ոչ: Արդյունքում իշխանությունը ժառանգելու հավակնություն ունեցողներն իրենց փնտրումներում այնքան հեռացան պահանջվածից, որ իշանադստեր հուսահատությունը կործանեց ե՛ւ իրեն, ե՛ւ իշխանությունը: Ժողովրդին պետք չէ ատելություն ներշնչել կամ մղել հուսահատության (մանավանդ, որ մի փոքր տկարացել է կտրիճներին սպասելուց), այլ պետք է սիրել: Պետության կառավարման ցանկացած մոդել կարող է կենսունակ լինել, երբ սեր կա: Աշխարհիկ կամ հոգեւոր ոչ մի իշխանություն չի կարող տեւել առանց Աստծո, աստվածասեր ժողովրդի սիրո: Ցանկացած գործունեություն, որը կատարվում է սիրով դառնում է հարստություն: Ցանկացած ընտրություն, որ կատարվում է սիրով` ազատագրում է բոլորին:

Գայանե Մարտիրոսեան

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՋԱՀԱԿԻՐՆԵՐ նախաձեռնության հիմնադիր shakti1080@gmail.com

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s

PEACE FOUNDATION

Սիրելի բարեկա՛մ.
Քո յուրաքանչյուր ներդրում կնպաստի ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆԸ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ԿՈՎԿԱՍՅԱՆ ՏԱՆԸ և ԱՇԽԱՐՀԻ ժողովուրդների հետ զուգընթաց զարգացմանը: Միասին ստեղծենք ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ:
DEAR FRIEND. Your each investment will contribute to peace strenghtening in Armenia, Caucasian House and to the development together with all people of the world. Let us form together a school of democracy. Our account is…"ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" AEB 163007111491

Արխիվ

Տեսաշար

Հյուսիսային պողոտայում 2008թ.

Մարտի 1, 2008թ.

Հյուսիսային պողոտա

More Photos

Blog Stats

  • 4,233 hits
Follow

Get every new post delivered to your Inbox.