Posted by: Gayane Martirosyan on: 27/11/2009
Երբ տղա է ծնվում` շնորհավորում են ծնողներին,
իսկ աղջկա դեպքում հուսադրում են,
թե ոչինչ, տղա էլ կունենաք£
Արդեն տեսնում եմ տղամարդկանց հեգնական հայացքները հերթական ֆեմինիստական հոդվածին հանդիպելիս£ Շտապեմ հիասթափեցնել, իմ նպատակների մեջ բոլորովին չի մտնում մայրիշխանության անհապաղ վերահաստատումը մեր երկրում£ Ավելին, համոզված եմ, որ ֆեմինիստուհիների մեծ մասն այնքան էլ լավ չի պատկերացնում իրենց բողոքների կամ պահանջների իրական իմաստն ու հետևանքները£ Բայց, մինչ այդ փորձենք պարզել, թե ինչ է նշանակում գենդերային անհավասարություն և որտեղ են այս երևույթի արմատները£
Գենդեր բառը լսելիս շատերը մտածում են, թե դա սեռ բառի հոմանիշն է, իսկ գենդերային անհավասարություն արտահայտության դեպքում երևակայությունը պատկերում է խեղճուկրակ կնոջ, որին դաժան տղամարդը մերժում է աշխատանք տալ, կամ վճարում է կոպեկներ£
Փիլիսոփայական իմաստով գենդեր հասկացությունը կենսաբանական սեռ հասկացությունից տարբերվում է£ Կենսաբանական սեռը տրվում է մարդուն ի ծնե, այն փոխել հնարավոր է միայն բարդ վիրահատական միջամտության արդյունքում, իսկ գենդերն այն պահվածքն է, վարքը, որը բնորոշ է տղամարդկանց և կանանց£ Գենդերի ընդունված ձևակերպումը հետևյալն է` սոցիալական և մշակութային նորմերի համակարգ, որը հասարակությունը վերագրում է մարդկանց, նրանց սեռային պատկանելության հիման վրա£ Այսպիսով` գենդերը մարդու սոցիալական մոդելն է, որը որոշում է նրա դիրքը հասարակության մեջ£
Շատերին է հայտնի միաձվային երկվորյակների հետ կապված մի դեպք£ Եղբայրներն ունեին բացարձակապես նույնատիպ գենետիկ համակարգ£ Թլպատման ժամանակ նրանցից մեկը բավական լուրջ վնասվածք է ստանում, որի արդյունքում, որոշում են նրա սեռը փոխելու վիրահատություն անցկացնել£ Հետագայում այդ երեխան դաստիարակվում է որպես աղջիկ£ Դիտարկումներն ացկացվել են վեց տարիների ընթացքում, որոնց ժամանակ երեխաները դրսևորվել են արական և ի•ական սեռերին բնորոշ տարբերություններով£ ՙԱղջիկը՚ սիրում էր խաղալ աղջիկների հետ, օգնում էր մայրիկին, ուզում էր ՙմամա դառնալ՚ երբ մեծանա£ Իսկ տղան գերադասում էր տղաների ընկերակցությունը, նրա սիրելի խաղալիքներն էին բեռնատարներն ու զենքերը£ Նա որոշել էր դառնալ ոստիկան կամ հրշեջ£ Սակայն, երբ արդեն մեծացած աղջկան հրավիրեցին հարցազրույցի` հեռուստաշոուի ժամանակ պարզվեց, որ նա լուրջ պրոբլեմներ է ունենում իր սեռի հետ նույնացման հարցերում£ ¥Աղջիկն արդեն գիտեր իր անսովոր ծա•ման մասին և հնարավոր է, որ դա կարող էր մեծապես ազդել սեփական անձի մասին կարծիքի ձևավորման և այն ընկալելու վրա¤£
Կանայք ինքնաարտահայտվում և բնութագրում են իրենց փոխհարաբերություննների լույսի ներքո, իսկ տղամարդիկ զսպելով այդ մղումներն, արտաքին աշխարհի հանդեպ ավելի ակտիվ դեր են ստանձնում£ Կյանքը ցույց է տվել, որ երջանիկ է միայն այն կինն, ով հնարավորություն ունի համատեղել ընտանեկան կյանքն ու մայրությունը հետաքրքիր աշխատանքի, ուսման, կամ հոգեհարազատ զբաղմունքի հետ£
Հին ու բարի նախնադարում, երբ մայրիշխանություն էր, չար տղամարդիկ դավադրաբար որոշեցին օգտվել կանանց թույլ ու պասիվ լինելու հան•ամանքից, հաստատեցին հայրիշխանություն ու սկսեցին շահա•ործել նրանց£ Դարերի ընթացքում նրանք բոլոր չափերն անցան ու մի օր էլ կանայք հավաքվեցին և ստեղծեցին ՙemancipatio՚ քաղաքական շարժումը, որը նպատակ ուներ ազատել նրանց ՙհայրերի լծից՚ (լատ.-emancipatio` նշանակում է հոր իշխանությունից ազատում¤ հետագայում շարժումը դարձավ ավելի հնչեղ ՙՖեմինիզմ՚ անունով կուսակցություն, որի համագումարում որոշվեց ՙհեղափոխություն՚ անել, պահանջներ ներկայացնել տղամարդկանց, բողոքելով անարդարությունների ու խտրականության դեմ£
Ֆեմինիստուհիները պայքարում են սեռերի լիակատար հավասարության համար£ Բայց այս հավասարության վեհ գաղափարներն աստիճանաբար խեղաթյուրվել ու ձեռք են բերել անընդունելի դրսևորումներ£ Դրանք այժմ հիմնականում խարսխվում են տղամարդկանց` որպես երևույթի հերքման վրա£
Ըստ Ֆրեյդի` ՙՍեռերի միջև մորֆոլո•իական տարբերությունները բերում են հո•եբանական զարգացման տարբերությունների£ Հիմնականը կանանց նախանձն է տղամարդկանց հանդեպ£ Նրանք իրենց տուժած են համարում, քանի որ զուրկ են այնպիսի առաջնային սեռական նշանից, ինչպիսին է արական օրգանը£ Այս զգացումը կանայք երկար տարիների ընթացքում պահում են իրենց ենթագիտակցության մեջ, նույնիսկ այն դեպքերում, երբ գիտակցում և ընդունում են, որ ՙբնության դեմ ոչինչ չես կարող անել՚£ Տղամարդկանց նմանվելու համար, երբևէ այն` ինչն իրենց պակասում է, ձեռք բերելու ան•իտակցական հույսը որոշ կանանց դրդում է տարօրինակ ու այլ կերպ չբացատրվող գործողությունների՚£
Սոցիալական խտրականության հիմքերը պետք է փնտրել դարերի խորքում£ Հին աշխարհի գիտնականները կանանց ճնշվածության ու շահա•ործման մասին փաստերը քողարկում էին այն ՙ•իտական՚ վեճերով, թե արդյո±ք կինը մարդ է և հո•ի ունի£ ¥Հիշեք ընկեր Սաախովի հանճարեղ ՙженщина друг человека՚ արտահայտությունը¤£ Հնում մարդկանց հիմնական ուղեցույցը կրոնն էր, որն էլ իր հերթին բերում էր նմանատիպ եզրակացությունների, չէ± որ Ադամի կողից ստեղծված Եվան ըստ ամենայնի ենթակա դիրք պիտի գրավեր£ Գանք միջնադար, ինկվիզիցիայի խավարի ժամանակները£ Ընտանեկան ու կրոնական խիստ դաստիարակությունը մարդկանց դարձնում էր ֆանատիկոս-պարանոյիկներ£ Մշտական վախի ու անապահովության զգացումը բերում էր հիստերիկ պսիխոզների£ Նման դեպքերում բնականաբար գտնվում է որևէ թույլ օղակ£ Այդպիսին իհարկե կար ու դա կին արարածն էր£ Եկեղեցին ու տ•ետ հավատացյալները կանանց համարում էին ցածր, մեղավոր ու վտան•ավոր էակ£ Սա ուղղակի ազդեցությունն է հին հրեական կրոնի, այստեղ է նկարա•րվում եդեմական այ•ում Եվայի •ործած ՙհանցանքն՚ ու դրա հետևանքով ստացված մարդկության անեծքը£ Ինկվիզիտորները կտտանքների ու խարույկների միջոցով ուզում էին վերացնել իրենց իսկ սերմանած հիվանդությունները£ Խեղված հո•եբանությամբ մարդը սկսում էր իրեն երևակայել մար•արե, կախարդ, և այլն£ Այդ սարսափելի մթնոլորտում հո•եկան հիվանդ դարձած մարդուն, որին հենց ինքը, կամ մեկ ուրիշը զրպարտել է` խարույկ էին բարձրացնում, առանց •իտակցելու ան•ամ, թե ինչ է տեղի ունենում նրա հետ£ Հետաքրքիրն այն է, որ ինչքան ավելի գեղեցիկ ու խելացի էր կինը, այնքան նրա համար մեծ էր սարսափելի կտտանքների ենթարկվելու և մենաստան-զնդանների ներսում փտելու հավանականությունը, քանի որ գեղեցկությունն ու խելքը միշտ էլ ուշադրություն են գրավում, դառնում զրպարտիչների ու դահիճների հոգում արթնացող նախանձի զոհ£ Բանը հասավ նրան, որ երկու գիտնական-հոգևորականներ` միջնադարյան Գերմանիայում հայտնի Շպրենգերն ու Ինստիտորը գրեցին ՙՄալեուս մալեֆիկարում՚`ՙՎհուկների մուրճ՚ կոչվող ուղեցույցը£
Այն ամբողջությամբ նվիրված է կտտանքների ենթարկելու միջոցով մեղայական կորզելու տեխնիկային£ Ճիզվիտներն այն աստիճան էին հավատացած սեփական իրավացիության ու եզրակացությունների անժխտելիության վրա, որ կոչ էին անում ամենուր գտնել, բացահայտել ու պատժել վհուկներին ¥նշեմ, որ վհուկ ՙլինելու՚ համար բավական էր նույնիսկ այն, որ կինն ունենար կանաչ աչքեր, կամ շիկակարմիր մազեր¤£ Ինչպե±ս պիտի պաշտպանվեին խեղճ կանայք դեռ այն ժամանակ, երբ չունեին •իտելիքներ ու վստահություն, որ առանց դատի կկախվեն, կամ կխորովվեն£ ՙՎհուկների մուրճ՚ հրեշավոր •րքում նշվում է` ՙՄալեուս մալեֆիկարում£ Կոնսեկվենտեր հերեզիս դեցենդա էստ նոն մալեֆիկորում սեդ մալեֆիկարում ուտ ա պացիորի ֆիատ դենոմինացիո՚ ¥Սա մուրճ է չարա•ործուհիների, քանի որ այս հերետիկոսությունները ոչ թե չարա•ործների, այլ չարա•ործուհիների բնույթն է, դրա համար էլ այդպես է կոչվում¤£ Գրքի մեծ մասը կանանց վատ, բացասական որակների թվարկումն է, քաղված հին, վաղ քրիստոնեության ժամանակի •րողներից, որոնց չեմ թվարկում ընթերցողին չծանրաբեռնելու համար£ Նշեմ միայն Սոկրատեսին, որը •րել է`ՙԵրեք բան կարելի է համարել երջանկություն` այն, որ դու վայրի կենդանի չես, որ դու հույն ես և որ տղամարդ ես, այլ ոչ թե կին՚£ Շարունակեմ` ՙԵթե չլինի կանանց այլասերվածությունը, աշխարհն ազատ կլինի շատ վտան•ներից£ Կանայք տղամարդկանցից ավելի սնահավատ, վրեժխնդիր, փառասեր, ստախոս, կրքոտ ու ավելի զգայական են£ Կինն իր ներքին ոչնչությամբ ավելի թույլ է հավատքի մեջ, քան տղամարդը£ Այդ պատճառով նա ավելի հեշտ է հավատքից հրաժարվում ¥հոգին ծախում չարին¤, ինչի վրա էլ հիմնված է վհուկների աղանդը…՚£
Այս տողերը ցիտելու համար թար•մանելիս հո•ուցս մի բուռն բողոքի ալիք բարձրացավ, •րիչը մի կողմ դրեցի ու երկար մտածում էի£ Որքան ցածրո•ի են եղել հեղինակները£ Այստեղ հարցը միայն ճիզվիտներին չի վերաբերում, այլ նրանց բոլոր հետևորդներին, որոնք Հիսուսի լուսավոր անունը դրոշակի պես պարզելով ու դրա հետևում պահվելով ինչ ոճրագ•ործության ասես գնում էին£ Հիսուսը տղամարդ էր ¥խնդրում եմ թեոլոգիական բանավեճը թողնենք այլ ան•ամվա¤, որը զոհաբերվեց բոլորիս, այլ ոչ թե միայն տղամարդկանց համար£ Ինչո±ւ ստեղծվեց այդ հակասությունը Քրիստոսի թողած ուսմունքի և քրիստոնեության միջև£ Ո±վ իրավունք տվեցբ գերադաս դիրք գրավելու իրենց տնտեսությունը վարող ու երեխաներին դաստիարակող կանանց հանդեպ£ Եթե նրանք ստիպված լռել են, ուրեմն հիմա±ր էին£
Մի բաժակ սուրճից հետո, երբ իմ ՙնեն•ավոր ու վրեժխնդիր՚ ուղեղը մի փոքր թարմացավ ու կրկին ձեռք բերեց սթափ դատելու կարողությունը, հասկացա, որ խեղճերը դրանով ուզեցել են արտահայտել իրենց բարդույթների պատճառով սիրված չլինելու խնդիրը£ Ովքե±ր էին կնոջը ոչնչություն ու ցածր էակ հռչակողները£ Կուսակրոն վանականները£ Նրանց •եղձերը տեստոստերոն¥արական սեռական հորմոն¤ չէի±ն արտազատում, բնականաբար արտազատում էին, բայց դրա հետ մեկտեղ չկար կնոջը սիրելու ու սիրվելու հնարավորություն£ Ի±նչ ստացվեց, ցանկությունն արհեստականորեն ար•ելվում է, բայց ենթա•իտակցությունը չի ենթարկվում մտքին ու կրկին այն առաջ է մղում£ Բավական է կնոջ ակնթարթային ներկայությունն ու խեղճ տղամարդը կրքից տառապելով ստիպված է իր խցում զբաղվել ինքնախարազանմամբ կամ … որը նույնպես մեղք էր ու էլի արժանի խարազանման£ Բնական չէ±, որ ՙմեղավոր՚ էր կինն իր ՙայլասերված՚ գեղեցկությամբ, որը ցանկասիրություն էր արթնացնում նորմալ ֆիզիոլոգիա ունեցող տղամարդու մոտ£ Վերջ, հարցը լուծված է, պետք է վերացնել այդ կանանց, ոչնչացնել որպես դաս, դարձնել վախկոտ, լուռ ու խղճուկ£ Արդեն հնարավոր կլինի հան•իստ շունչ քաշել£ Բայց նրանք մոռանում էին, որ հենց իրենց ծնել են այդ նույն սեռի ներկայացուցիչներ£ Այսինքն, կինը լինելով ոչնչություն ծնում էր նրանց նման հանճարեղ, սրբազան արարածների±£ Լավ է չէ±£ Ծիծաղելի կլիներ, եթե հարցը նման խորը ողբերգության չվերաբերեր£ Պատերազմ է± վհուկներն են մեղավոր, երա±շտ է` էլի նրանք, դեռ մնացել է այն հավատալիքը, որ նորածին երեխային պետք է հեռու պահել չար կանանցից, որ ՙաչքով չտան՚£ Սարսափելի է մտածել անգամ, թե որքան խորն են տպավորված այս կարծրատիպերը մեր ենթագիտակցության ու գեների մեջ£ Իսկ գենային հիշողությունն ու հորմոնները մեզ վրա երբեմն ավելի մեծ ազդեցություն են ունենում, քան դաստիարակությունն ու կրթությունը£
Կանանց պայքարի հիմքում բնականաբար շատ պատճառներ կան, որոնց մասին կրկին խոսելն ան•ամ ավելորդ է£ Ով չգիտե, թե որքան հաճախ են կանայք բռնության ենթարկվում ընտանիքում, որքան հաճախ են նվաստացվում կարծիք հայտնելիս, երբ լսում են, թե կնոջ մազը երկար է, խելքը` կարճ£ Շարունակեմ թվարկե±լ, դե իհարկե կարիք չկա, չեմ կարծում, որ ընթերցողի համար կբացահայտեմ որևէ նոր բան£ Չկարողանալով հաղթահարել կենցաղային խնդիրները, սեփական անլիարժեքության զ•ացումից դրդված տղամարդը սաստում կամ ծեծում է կնոջը, ընտանիքում վախի մթնոլորտ ստեղծում, որ կինն ու երեխաները չհամարձակվեն ծպտուն հանել£ Իսկ մտածե±լ եք արդյոք, թե որքան դժվար է տղամարդ լինելը£ Քեզանից սպասում են անպայման ուժեղ ու անկոտրում լինել, այն դեպքում, երբ դու էլ մարդ ես, ունես թերություններ, թուլություններ£ Ինչո±ւ տղամարդիկ սովորաբար մեզ չեն պատմում իրենց պրոբլեմների մասին, որովհետև համոզված չեն, որ հետագայում չենք օգտվի նրանց թուլության արտահայտումից£ Նրանք ստիպված են միշտ մեր ներկայությամբ հզոր պատի դերում լինել£
Քաղաքակրթությունն այսօր հասել է նրան, որ գործնականորեն ոչ մի հարցում խտրականություն չկա կանանց և տղամարդկանց միջև£ Ամեն ինչ ավելի նուրբ ու առաջին հայացքից աննկատ բնույթ է կրում£ Չնայած մենք հաճախ ենք վրդովվում անարդարացի վերաբերմունքի դեպքում, բայց պետք է ընդունենք, որ բնությունը մեզնից ավելի խելացի է ու յուրաքանչյուրիս օժտել է այն որակներով ու ֆիզիոլոգիական հատկանիշերով, որոնք հենց մեզ են պետք£ Այս հարցերում ապստամբությունները միշտ էլ բերում են հակառակ արդյունքների£ Ուղղակի պայքարել առանց պատկերացնելու, թե ինչպիսին կլինեն հետևանքներն` անիմաստ է, քանի որ հակառակ քրոմոսոմների միջև սահմանի վերացման համար մղվող պայքարի արդյունքում սեռերի միջև տարածությունում կբացվի եթե ոչ անդունդ, ապա ամենաքիչը խրամատ£ Տղամարդկանց դո±ւր է գալիս մտածել, որ նրանք են կառավարում աշխարհը` թող մտածեն, մենք հոգիտենք, որ իրականում ամեն ինչ արվում է մեզ համար£ Նրանց մեղադրելով մեր բոլոր դժբախտությունների մեջ` հաճույքով մոռանում ենք, որ մենք էլ հրեշտակներ չենք£ Իսկ ծայրահեղականությունը ոչ մի հարցում բարի հետևանքներ չի թողնում£
Այնքան հաճախ է խոսվել կանանց նկատմամբ տղամարդկանց աշխարհի անարդար վերաբերմունքի մասին, որ ձևավորվել են տղամարդ-չարա•ործի և կին-զոհի դերերը£ Համընդհանուր բողոքի ալիքին տրվելով շատերը չեն նկատում, կամ չեն ուզում նկատել, որ ինչ-որ իմաստով էլ հիմա տղամարդիկ են հայտնվել աննախանձելի դերում£ Աստիճանաբար նրանք կորցնում են իրենց սոցիալական նշանակությունը£ Վիեննայի համալսարանի գիտնականների անցկացրած դիտարկումները ցույց են տվել, որ վերջին 20-25 տարիների ընթացքում տղամարդկանց դերը հասարակության կյանքում բավական նվազել է£ Ֆեմինիստական շարժումն իր հետևանքներն արդեն ունի£ Կանայք երբեմն ավելի լավ են վաստակում, ավելի հաճախ են դիմում արհեստական բեղմնավորման, իսկ լեսբուհիների քանակն ավելացել է£ Բնական է, որ նման վիճակում տղամարդիկ աստիճանաբար ավելի ու ավելի են ընկճվում ու դադարում զբաղվել իրենց առողջության և առաջնորդի դիրքերը պահպանելու հարցերով£ Տղամարդկանց կյանքի միջին տևողությունն ավելի կարճ է£ Մեզ մոտ ներկայումս աշխատանքային շուկան ավելի ու ավելի է հակվում դեպի կանայք£ Պարզ է, որ դա մշտապես գոյություն ունեցող օրինաչափություն է£ Ցանկացած զարգացող տնտեսությամբ երկրում, որտեղ բավական ցածր է կենսամակարդակը, ավելի հաճախ են աշխատանք գտնում կանայք, ճիշտ է նրանք նույն հաջողությամբ հետագայում դուրս են մղվում£ Այժմ միջին տարիքի կնոջ համար երբեմն ավելի հեշտ է աշխատանք գտնել գոնե սպասք լվացողի, դայակի կամ հիվանդապահի¤, քան տղամարդու համար£ Եթե հաշվի առնենք կենսամակարդակը, ապա հասկանալի է, որ չարքաշ կյանքով ապրող տղամարդկանցից ոչ բոլորն են ի վիճակի բեռնակրի, սևա•ործ բանվորի աշխատանք կատարելու, տարիների հետ վատացող առողջական վիճակի պատճառով£ Ավելին, եկեք չմոռանանք, որ առաջարկվող աշխատատեղերի մեծ մասի համար առաջադրվող պայմաններից է նաև բարետես լինելը£ Թերսնվող, մշտապես նյարդային լարվածության մեջ գտնվող ու պրոբլեմները սովորաբար էժանագին սիգարետի ծխի մեջ խեղդել փորձող տղամարդը բարետես կլինի±£
Եվրոխորհուրդն ունի գենդերային հավասարակշռությունը պահպանելու համար նախատեսված ինստիտուտ, բավական մեծ բյուջեով£ Տա Աստված, որ նրանք կարողանան ապահովել հավասարակշռության պահպանումը£ Բայց կասկածիս հիմքում այն է, որ հավասարակշիռ միջավայր Երկիր մոլորակի վրա հնարավոր չէ թե բնության օրենքների, թե հո•եբանության առումով£ Դա արդեն կլիներ կյանքի վերջը£ Պիտի լինի շարժում, որն էլ անպայմանորեն ենթադրում է պայքար£ Ստացվում է, որ այդ ինստիտուտը մեկ պիտի կանանց տղամարդկանցից պաշտպանի, մեկ էլ ստիպված կլինի տղամարդկանց իրավունքների վերականգ նման հանձնաժողով ստեղծել£
Շոշափվող թեման անվերջ է այնպես, ինչպես անսահման են աշխարհի գոյության հիմքում դրված երկվության արտահայտումները£ Յուրաքանչյուր սերունդ իր ձևով է փորձում լուծել կին-տղամարդ կապերի խնդիրները, փորձում որոշել, թե նրանցից ով պիտի ղեկավարի, ով ենթարկվի£ Մեզ պետք է մի փոքր քնքշանք, ուշադրություն և կծաղկենք, կլուսավորենք աշխարհն ու այնպիսի սիրով կպարուրենք մեր տղամարդկանց, որ նրանցից յուրաքանչյուրն իրեն երջանիկ ու ամենակարող կզ•ա£ Սիրելի տղամարդիկ, մի մոռացեք, որ մենք ենք այս փոքրիկ մոլորակի զարդը£ Ուզո±ւմ եք թագավոր լինել, բացեք ձեր աչքերն ու տեսեք, որ ձեր կողքին չքնաղ թագուհի է£ Այդժամ ՙՇահ՚ ադամանդից ավելի գեղեցիկ կփայլեն մեր աչքերն ու հաստատ չենք գնա ֆեմինիստների հավաքներին£
Ալինա Դերձյան