Posted by: Gayane Martirosyan on: 06/02/2010
Ինչո՞ւ ենք մենք մեզ հայ անվանում, իսկ ամբողջ աշխարհը արմեն: Մեր երկիրը նույնպես բոլորն անվանում են Արմենիա, իսկ մենք `Հայաստան: Ինչո՞ւ է այդպես: Արմեն-հայասա-հայ և այլն Ասում են մենք մի ժամանակ լավն ենք եղել, իսկ հիմա չարացել ենք: Կամ ասում են մենք թատրոն ենք ունեցել, լավ երաժշտություն, իսկ հիմա ոչ: Կամ մենք հին ենք ու ամեն ինչում ել առաջնային ենք եղել, իսկ հիմա ոչ: Իսկ այդ ինչպե՞ս է, որ նախկինում լավն ենք եղել, իսկ հիմա ոչ: Եվ ինչպես Վ.Սարոյանն է ասում. «Ինչ որ մի բան ինչ որ տեղ սխալ է»: Այդ առիթով մի բան պատմեմ… Ամառային մի գեղեցիկ օր: Ես ու տղաս զվարճանում էինք Սևանա լճի գեղեցկությամբ: հետո տղաս մտավ ջուրը լողալով հեռացավ, բայց քիչ անց առագ- արագ ետ եկավ, այս անգամ ափեզրով և աղաղակեց: -Մայրի՛ կ, այտեղ բաց գույնի նեգրեր կան: Ծիծաղելով իմացա որ կողմն են ու մոտեցանք: Տեսանք օտարերկրացիների մի խումբ, որոնց մեջ նկատելի էին բաց գույնի նեգրերը` ուսանող հնդիկները: Տղաս այդքան ուրախ էր, նրանց շրջանակում, ասում էր. – ինչ լավ մարդիկ են: Ուրախ ու մարդամոտ: Հետո ես էլ ծանոթացա: Նրանք բազմաթիվ արկածներով լի պատմություններ էին պատմում: Ասում էին որ ամենաշատը զարմանում են, որ հայ տղաները իրենց օտար լինելը նկատելով ծաղրում են ու հարցնում, -Ապե,՛ հայ ես: Իրենքէլ բազմաթիվ անախորժությունների մեջ ընկնելով սկսել էին ասել. –Այո,՛ հայ ենք: Կարծելով դրանով կռիվներից կպրծնեն: Բայց դրանով էլ չեն ազատվել, այս անգամ թե, -մաքու՞ր հայ ես: Ու հիմա պլշած աչքերով ինձ են նայում ու իրենց համար դժվար հայերենով հարցնում,- Մաքխուր հայը ո՞րն է: Ինճի՞ կեկտոդ հայ էլ է լինում: Մի քանի օր մտերմանալուց հետո , նրանք տեսան, որ լավ մարդիկ էլ են ինում և միայն վնաս հասցնողներից չենք և երբ մի փոքր վստահություն էինք շահել նրանց կողմից, ավելի ջերմություն ու հարգանք զգալով սկսեցին իրենց երկրի հրաշքներից , սրբավայրերից պատմել… Իսկ մի օր, երբ իմ տուն հրավիրեցի, ավելի զարմացան, որ շատ նմանություն գտան մեր տան նիստ ու կացին, հետո էլ իմացան, թե որքան բան գիտենք իրենց իսկ մշակույթից: Ավելի ջերմություն զգալով և մի քանի անգամ ներողություն խնդրելով ասացին , որ ուզում են շատ կարևոր բան ասել: Ճիշտն ասած զգալով իրենց չափից ավելի զգուշությունը, անհանգստացա, թե չլինի մի բան այնպես չեմ արել: Հետո ճշտեցի որ ոչ: Հանգիստ զգալով իրենց ու վստահանալով որ վատ չեմ զգա, ասացին մի բան կա որ ոչ մի տեղաբնակ, այսինքն ոչ մի Հայաստանցու մտքով չի անցնի… Կարճ ասած ասացին,- հայ բառը սանսկրիտով, անգամ հինդու լեզվով նշանակում է …անեծք: Իրար նայեցինք ու քարացանք: Օրինակներ էլ բերեցին, թե երբ իրենց մայրիկները կամ մեծ կանայք մի բանից նեղվում են ասում են,- այ հայ լինես դու հա; կամ հայ ես եղել , այսինքն հիվանացել ես: Ու ես քարացա, տեղումս մնացի լուռ, մտահոգ: Իրենք էլ վատ զգացին բայց դե… ճշմարտությունից ուր պիտի փախչես: : “Այ քեզ զարմանք” մտածեցի և արագ-արագ մտաբերեցի մեր ազգի անցած ճանապարհը, փշոտ ու դառը, միևնույն ժամանակ 1946 թվականին Տաճկաստանից Հայաստան գաղթած մեծ մորս` տատիկիս խոսքը. “Ոնց որ անիծված լինի էս ազգը, գրեթե ուր գնում է հաջողության է հասնում, իսկ իր տանը, մայր հողում միայն տառապանք ու դառնություն”: Ուսերս թոթվեցի ու ճշմարտությանը հանձնվեցի: Քիչ անց սեղան քցեցինք միասին ու սկսեցինք համտեսել Աստծո տված բարիքները: Պատմություններ պատմեցինք ու մշակույթների նմանություններ գտնելու փորձեր արեցինք: Հետո, երբ նրանց ասացի որ Արմենիայում կա երկու Բհագավան գյուղ և մի քանի «թուխ մանուկ» անվամբ հին եկեղեցիներ, որոնք այսօր մատուռ են դարձել, շատ զարմացան ու ասացին. Այո դուք ու արաբները առաջ մեզ նման եք եղել: Այդ օրվանից հետո փորձեցի մեր ժողովրդի անցածը հիշել: Դարեր շարունակ մենք ինքներս մեզ կոդավորել ենք , հայ ասելով միշտ պահել անեծքի տակ, իսկ աշխարհը մեզ արմեն է ասում: Օտարերկրյա մեր ազգակիցներն էլ, ասում են , թե երբ հայաստանցի ենք տեսնում մի տեսակ խղճահարություն ու ցավ ենք ապրում: Ինչու՞ է այդպես: Սրանից մոտ 5500 տարի առաջ մեր մոլորակը մտել է նոր փուլ: Դրանից առաջ եղել է մի մեծ թագավորություն,: Այժմյան Պարսկաստանը, Իրաքը, Հնդկաստանը, այժմյան Կովկասը, Սաուդյան Արաբիայի մի մասը, Թուրքիայի տարածքը և Աֆրիկայի վերևի հատվածից փոքր մաս: Այս ամբողջը կոչվել է Բհարատավարշա: Որից հետո մոտ կես դար է անց մի մեծ պատերազմ է տեղի ունեցել: Հետագայում տեղի ապրողների մեջ առաջացել է տարբեր անհամաձայնություններ և երկիրը հետզհետէ մասերի է բաժանվել: Այժմ աշխարհում գործող 4 հիմնական կրոններ կան`Իսլամ/իր ճյուղերով/-Ալլահ, բուդիզմ-Բուդդհա, քրիստոնեություն/իր բոլոր ճյուղավորումներով/- Քրիստոս և հինդուիզմ/կիսաստվածների երկրպագություններով/-բազմաստվածություն: Բայց կրոնները միշտ էլ կլինեն, իսկ աստված, Գերագույն Տերը մեկն է`ԿՐԻՇՆԱ, որը նշանակում է ամենահմայիչ,ամենահրապուրիչ:
Հ.Գ. Մինչև ազգովի այս պարզ բաները չհասկանանք, մեր երկրում ոչ մի դրական բան չի փոխվի: Առավելևս ԱՍՏԾՈ ԳԵՐԱԳՈւՅՆ ԱՆՁՆԱՎՈՐՈւԹՅԱՆԸ ՎԻՐԱՎՈՐԱՆՔ ՉԵՆ ՀԱՍՑՆՈւՄ: ԻՆՉՊԵ՞Ս: Աստված որը իր սկզբնական վիճակում անունը ԿՐԻՇՆԱ է, ուղակի այդ անձի համար փակվում է և հենց այդ անձն էլ սկսում է ամեն ինչ խառնել, կեղծելու ունակության շնորհիվ իրականը շփոթում էպատրանք /իլուզիա/ հետ և իր իսկական գոյության հետ նույնացնում է ժամանակավորը:
Բհագավան- Տիրոջ անուներից մեկն է. Բհոգա-վայելքի օբյեկտ , ա-վան- անտառ, ինչը բոլորի համար պատսպարան է:
Թուխ մանուկ- Կրիշնան ` Գերագույն Տերը թուխ ամպի գույն ունի: Իսկ Հայաստանում ետ այսու Արմենիա նրան կոչել են թուխ մանչուկ:
Հայաստան- բառի մեջ էլ երկու թերություն կա: Մեկը հայ, որն անեծք է նշանակում, մյուսը ստան-սուտ, ստող:
Առաջարկում եմ այս պահից Արմենիա կոչենք մեր երկիրը: Եվ երբ ազգովի գիտակցենք մի պարզ բան որ մենք եղել ենք որպես տեսակ, ունեցել ենք մշակույթ, բայց դարերի ընթացքում կորցրել ենք մեր ինքնությունը, դա միայն այն պատճառով կորցրել ենք կապն Աստծո հետ: Ակամայից դեգրադացվել, հետո հասել 19-րդ դար և մեր գոռոզության պատճառով ջարդ տեսել, որի համար դեռ աղաղակում ենք: Ավելի լավ է հայ-քրիստոնեա գոչելու տեղը ապրենք մյուս ազգերի հետ համերաշխ ու խաղաղ, լինենք հանդուրժող, սիրենք դրացիներին ու ինքներս մեզ մեծ չկարծենք: Ախ երանի իրականում հասկանայինք , թե ինչ պստիկ ու անօգնական ենք մենք յուրաքանչյուրս Աստծո համեմատությամբ ու իրականում հասկանայինք, որ ամեն ինչ Իրենն է,Բարձրյալինը և ոչինչ մեզ չի պատկանում: Երբ այդպես իրավամբ ընկալենք լինենք ժուժկալ, քչով բավարարվող, ուրիշի ունեծվածքին էլ աչք չդնենք և որ ամենակարևորը կլինենք խոնարհ ու կսիրենք բոլոր ապրող Էություններին:
Գայատրի դևի դասի
Շարունակելի…
Շուտով “Քաղաքականությունն ու կրոնը”